Ուկրաինայի հետ երկխոսության հարցում գնդակը Ռուսաստանի դաշտում չէ։ Նախ՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պետք է չեղարկի Մոսկվայի հետ բանակցություններն արգելող հրամանագիրը, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ «Եվրամայդան. Ուկրաինայի կորցրած տասնամյակը» գիտագործնական կոնֆերանսի ժամանակ։
«Գրեթե երկու տարի առաջ՝ 2022 թվականի ապրիլին համաձայնագիր կար, որը, սակայն, անգլո-սաքսոններն ուղղակի արգելեցին Զելենսկուն՝ ստորագրել, իսկ փաստաթուղթն արդեն համաձայնեցված էր։ Ուստի ևս մեկ անգամ պիտի կրկնեմ Պուտինի կառավարության հետ բանակցություններն արգելող Զելենսկու հրամանագրի առկայության մասին։ Մեր նախագահը բազմիցս, երբ Արևմուտքը բանակցելու հարցն է բարձրացրել, ասել է.
«Ստիպեք նրան չեղարկել այդ հրամանագիրը և հրապարակայնորեն հայտարարել այդ մասին»։ Ուստի գնդակը մեր դաշտում չէ, դա բոլորը հիանալի հասկանում են»,- ասել է Լավրովը։ Նշենք, որ Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի որոշումը՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցություններ վարելու անհնարինության մասին, Զելենսկին ուժի մեջ է մտցրել 2022 թվականին։
21:36
21:12
20:45
20:20
18:05
17:46
17:23
17:08
16:45
16:24
15:52
15:34
15:14
14:33
14:14
13:45
13:03
12:49
12:24
12:09
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02