Այսօր ստացել եմ Երևանի քրեական դատարանի դատավոր Ս.Գզոգյանի որոշումը՝ Նարեկ Մալյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու մասին:
Մի օր այդ որոշումը պետք է դարձվի ուսումնասիրության առարկա իրավաբանական ԲՈՒՀ-երում և արդարադատության ակադեմիայում՝ ապագա իրավաբանների և հատկապես ապագա դատավորների համար:
Այս որոշումը պետք է ծառայի որպես օրինակ, թե ինչպես չի կարելի կազմել նման որոշումները: Ընդհանրապես, ինչպես չի կարելի մոտենալ մարդու ճակատագրին և ազատությանը:
Ես այս տարիների ընթացքում շատ եմ տեսել ապօրինի կալանքի որոշումներ, բայց այս որոշումը գերազանցեց բոլոր նախկին տեսածներս:
Որոշման մեջ բացարձակապես չկա նշում երաշխավորների մասին, չկա նշում պաշտպանների, մասնավորապես՝ իմ, ասածների մասին, չկա որևէ պատճառաբանություն, թե ինչու, օրինակ, տնային կալանքը կամ մյուս այլընտրանքային միջոցները ի զորու չեն Ն.Մալյանին հետ պահելու քպ-ականներին բ..ի տղա անվանելուց և այլն: Իսկ որպես կալանքի հիմք նշված է, որ սեպտեմբեր ամսին Ն.Մալյանը իրեն ձերբակալելու արձանագրության մեջ նշել է, որ ինչ արել է, լավ է արել, էլի է անելու: Բայց զուտ իրավաբանական տեսակետից՝ այդ պահին Ն.Մալյանին մեղադրանք չէր էլ առաջադրվել, որ նրա գրածները մեկնաբանվեն որպես նոր հանցանք կատարելու մտադրություն /այստեղ չեմ անդրադառնում այն բանին, որ Ն.Մալյանի խոսքում հանցագործություն գտնելը առհասարակ աբսուրդի ժանրից է/: Բացի այդ, որպես կալանքի հիմք դատավորը դիտարկել է դատական նիստերի ժամանակ Ն.Մալյանի վարքագծի որոշ դրվագները: Սա պարզապես սև հումոր է, քանի որ նախ՝ պետք է հստակ նշել, թե էդ ինչ է արել Ն.Մալյանը նիստի ընթացքում, որ այդքան ՙսարսափեցրել է՚ դատարանին և եթե ինչ-որ սխալ բան է արել, ապա ինչու գեթ մեկ անգամ նույն դատավորը որևէ սանկցիա չի կիրառել և/կամ բանավոր նախազգուշացում չի կատարել: Ընդունենք, Ն.Մալյանը իրոք ինչ-որ մի բան է արել նիստի ընթացքում: Այդ դեպքում, եթե դատավորը նրան չի զգուշացնում վարքագծի ապօրինության մասին, ապա վարքագիծը համարվում է օրինական և ընդունելի: Նորից նշեմ, որ իհարկե ոչինչ էլ չի արել Ն.Մալյանը դատական նիստերի ընթացքում, ինչը թույլ կտար դատավորին գալ նման եզրահանգումների: Նիստերը տեսաձայնագրվել են և հանրության աչքի առջև են ընթացել:
Ինչպես ասում են՝ խոսքերը այստեղ ավելորդ են:
Իսկ քպ-ականներին խորհուրդ՝ ձեր կեղտոտ պատվերները իջեցրեք այն մարդկանց, որոնք հմտացած են նման գործերում: Ու թեպետ ոչինչ չի արդարացնում դատավորին նման որոշում կայացնելու համար, այդուհանդերձ՝ չի կարելի երիտասարդ կնոջը հասցնել այս վիճակի: Անգամ կարմիր կխմերների և նացիստների մեջ կարելի է գտնել ջենտլմենության նշույլներ, ինչն ակնհայտորեն անհնար է դավաճանական խմբակի դեպքում
19:04
18:46
18:22
18:04
17:43
17:27
17:14
16:46
16:24
16:09
15:49
15:35
15:17
14:52
14:35
14:16
13:53
13:36
13:09
12:52
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02
09:57
09:45
09:35
09:23
09:15
09:02
10:06
09:55
09:44
09:36
09:27