«Փաստ» օրաթերթը գրում է.
«Երեկ Մոսկվայում ուշագրավ տվյալներ են ամփոփվել՝ կապված հետխորհրդային երկրներում կոմունիկացիոն ռեժիմների բարեկամական վերաբերմունքի վարկանիշների հետ: Նման հետազոտություն արդեն երրորդ տարին անընդմեջ անցկացնում է Հաղորդակցությունների զարգացման ազգային հետազոտական ինստիտուտը: Ի դեպ, նշվում է, որ մոնիտորինգի մեթոդոլոգիան և կիրառված տեխնոլոգիաները մշակված են ինստիտուտի կողմից և չունեն իրենց, այսպես ասած, «կրկնօրինակը», այսինքն, աննախադեպ են: Այս տարի հետազոտություններին մասնակցել է ռուսաստանյան և արտասահմանյան ավելի քան 400 փորձագետ՝ կրկնակի ավելի շատ, քան անցած տարի: Իրականացվել է 16 հետխորհրդային երկրներում տեղի ունեցած իրադարձությունների, պաշտոնական փաստաթղթերի, նշյալ երկրների ղեկավարների հայտարարությունների և լրատվամիջոցների մանրամասն վերլուծություն: Ռուսաստանի հետ բարեկամական կոմունիկացիոն ռեժիմի շարքին է դասվել տասը երկիր՝ Հարավային Օսիա, Բելառուս, Աբխազիա, Ղրղզստան, Տաջիկստան, Ուզբեկստան, Ադրբեջան, Ղազախստան, Թուրքմենստան և Հայաստան: Վրաստանը գնահատվել է որպես համեմատաբար բարեկամական, իսկ հինգ երկիր գրանցել է բացասական ցուցանիշներ՝ Ուկրաինա, Լատվիա, Լիտվա, Էստոնիա և Մոլդովա: «Բարեկամության» ցանկում առաջատարը Հարավային Օսիան է՝ 93,5 միավորով: Հայաստանը եզրափակում է տասնյակը՝ 46 միավորով: Համեմատության համար նշենք, որ Վրաստանն ունի 12 միավոր: Հետազոտության արդյունքների ներկայացման ժամանակ Հաղորդակցությունների զարգացման ազգային հետազոտական ինստիտուտի տնօրեն Վլադիսլավ Գասումյանովը երեկ նշել է, թե ինչ հիմնական գործոններ են ազդում Ռուսաստանի նկատմամբ վերաբերմունքի փոփոխությունների վրա, այդ թվում՝ բացասական իմաստով: Ի մասնավորի նա շեշտել է բևեռացման խորացումը, քաղաքակրթական խորացող տարանջատումը, անդրսահմանային կլաստերավորման համար նոր պայմանների ի հայտ գալը, ռազմական գործոնի ուժեղացումը և այլն: Ի դեպ, նշենք, որ պրեզենտացիային ներկա են եղել ՌԴ նախագահի՝ արտասահմանյան երկրների հետ միջտարածաշրջանային և մշակութային կապերի վարչության պետի տեղակալ Անտոն Ռիբակովը, Ռուսաստանի ԱԳՆ Դիվանագիտական ակադեմիայի՝ գիտական աշխատանքների գծով պրոռեկտոր Օլեգ Կարպովիչը, ՌԴ սենատոր, Դաշնային խորհրդի պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի անդամ Նիկոլայ Կոնդրատյուկը, Հասարակության հետ կապերի ռուսաստանյան ասոցիացիայի նախագահ Եվգենի Մինչենկոն, Պետդումայի պատգամավոր Արկադի Սվիստունովը, Հաղորդակցությունների զարգացման ազգային հետազոտական ինստիտուտի դիտորդ խորհրդի անդամ, գեներալ-լեյտենանտ, իրավագիտության դոկտոր Նիկոլայ Գրիբինը»: Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
15:46
15:29
15:02
11:27
10:35
10:03
16:15
15:45
15:19
15:03
14:52
14:39
14:23
14:05
13:49
13:33
13:19
12:46
12:35
12:21
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55