iravaban.net. - Կարեն Մարգարյանին օրեր առաջ զանգահարել են բնակության վայրում գտնվող զինկոմիսարիատից և խնդրել ներկայանալ՝ մի քանի րոպե զրուցելու համար: Մեզ հետ զրույցում Կարենն ասաց, որ առողջական վատ վիճակի պատճառով դեռ չի կարողացել գնալ զինկոմիսարիատ: Փոխարենը մեր մյուս զրուցակիցը՝ Գևորգ Ղուկասյանը, զինկոմիսարիատի աշխատակցի խնդրանքով ներկայացել է, նրան պարզաբանել են, որ վարժական հավաքներ են անցկացվելու, առաջարկել են 7 օր ներկայանալ N զորամաս՝ համակարգչային դասընթացներին մասնակցելու համար: Գևորգին փոխանցել են, որ նա կվարձատրվի: Փաստաբան Ինեսսա Վարդանյանը, ով մասնագիտացած է աշխատանքային իրավունքում, նշեց, որ պետական կարիքների համար պահեստազորի սպաներին ու զորացրված ժամկետային զինծառայողներին կարող են աշխատանքի հրավիրել զինված ուժերում: «Կարգավորումներ կան, պարզապես պետք է ներկայացվի տեղեկանք, որն էլ ներկայացվում է գործատուին: Այս գործընթացում հարկավոր է հասկանալ, թե գործատուն ով է, եթե արտադրություն է, որ հնարավոր չէ առանց այդ աշխատողի բնականոն հունով իրականացնել իր գործունեությունը, ապա խնդիր կարող է առաջանալ»,- փոխանցեց փաստաբանը: Փաստաբան Նորայր Նորիկյանի փոխանցմամբ՝ լիազոր մարմինը, տվյալ դեպքում՝ պաշտպանության նախարարությոնը, տիրապետելով ամբողջ պահեստազորի բանկին, շատ լավ հասկանում է, թե ինչ մասնագիտությունների տեր անձիք կան պահեստազորում և ինչպիսի պահանջարկ կա Զինված ուժերում. «Ըստ այդմ՝ ըստ պահանաջարկի այդ մասնագիտություններին տիրապետող անձանց առաջարկում են անցնել զինվորական ծառայության, նշված անձիք կարող են չհամաձայնվել, իսկ համաձայնվելու դեպքում, նրանց հետ պայմանագիր կկնքվի»,- ասաց մեր զրուցակիցը: Այլ խնդիր է, երբ պահեստազորի սպաներին կամ ծառայությունն ավարտած զինվորներին կանչում են վարժական հավաքների. «Պահեստազորում գտնվող ցանկացած ոք պարտավոր է Զինապարտության մասին ՀՀ օրենքով սահմանված կարգով պատշաճ ծանուցագրեր ստանալու պայմաններում ներկայանալ զինկոմիսարիատ և համապատասխան վարժական հավաքներին մասնակցել»,- ասաց նա՝ հավելելով, որ օրենքով նաև սահմանված է վարձատրումը. «Վարժական հավաքների հրավիրվածների մասով պարտավոր են զինկոմիսարիատները ծանուցել նաև գործատուներին, որպեսզի նրանք ներքին կարգապահական կանոնակարգերով, Աշխատանքային օրենսգրքով սահմանված կարգով անհարգելի բացականեր չդնեն, ընդհուպ՝ չազատեն աշխատանքից: Ավելին՝ վարժանքներին մասնակցող անձանց ապահովում են նաև վարձատրությամբ, օրապահիկների դրույքաչափերը սահմանված են: Նրանք պարտադիր պետք է վարձատրվեն այդ օրերի ընթացքում, աշխատանք ունեցողների դեպքում էլ՝ հավասարաչափ պահպանվելու է աշխատավարձի չափը վարժանքի ժամանակ»: Ինչ վերաբերում է զորահավաքներին, ապա ՊՆ-ից մեկ անգամ չէ, որ պարզաբանել են՝ որևէ զորահավաք չի անցկացվում: ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանի խոսքերով՝ Հայաստանում զորահավաք չկա, եթե որոշում կայացվի, ապա այդ մասին հասարակությունը կտեղեկացվի: Ընդհանուր զորահավաք կամ մասնակի զորահավաք հայտարարվում է Հանրապետության նախագահի կողմից՝ Սահմանադրության համապատասխան հոդվածի նորմերով: Փաստաբան Նորայր Նորիկյանի խոսքերով՝ պետք է տարբերել վարժական հավաքները զորահավաքներից: Վարժական հավաքներ կարող են հրավիրվել պաշտպանության նախարարության նախաձեռնությամբ. «Զինված ուժերն իրենք են պլանավորում տարեկան գործողությունները, բացի ԶՈՒ-ի կազմից, այդ հավաքներն իրականացվում են նաև պահեստազորում գտնվող զինապարտներին ներգրավվելու միջոցով: Օրենսդրությամբ սահմանված կարգով՝ պահեստազորում գտնվող զինապարտները պարտավոր են ներկայանալ վարժական հավաքների՝ ըստ ծանուցագրի: Վարժական հավաքները կարող են ընթանալ ընդհուպ մինչև երկու ամիս»,- փոխանցեց պարոն Նորիկյանը: Գ.Թ.
14:05
11:35
11:16
10:58
10:45
10:24
10:05
09:24
09:08
16:28
16:13
10:29
10:04
09:42
09:14
00:00
00:00
00:00
00:00
16:29
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47