Հայաստանի ԱԳՆ-ն մտադիր չէ պատասխանել ռուս քաղաքագետ Սերգեյ ՄԱրկովի անհեթեթ հայտարարություններին։ Այս մասին նոյեմբերի 3-ին հայտնել է փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը ԱԺ հանձնաժողովներում 2017-ի պետբյուջեի նախագծի մասին լսումների ժամանակ։
ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը նկատել է, որ հայտնի ռուս քաղաքագետ, Քաղաքական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Սերգեյ Մարկովը հայտնել էր այն մասին, որ ղարաբաղյան կարգավորման շուրջ խաղաղ համաձայնագիրը իբրեւ արդեն պատրաստ է եղել, բայց հայկական կողմը վերջին պահին հրաժարվել է ստորագրել այն։ ԼՂՀ-ն, ըստ Մարկովի, այդ պայմանագրով պետք է ընդգրկվեր Ադրբեջանի կազմում։ «Ինչո՞ւ հայկական կողմը ոչ մի կերպ չի արձագանքում դրան»,- հարցրել է Նաիրա Զոհրաբյանը։
Ի պատասխան՝ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը շեշտել է․ «Անհեթեթությունը, որի մասին նա խոսում էր, արժանի չէ ԱԳՆ պատասխանին։ Մենք մտադիր չենք որեւէ կարեւորություն հաղորդել անհեթեթ հայտարարություններին։ Մենք մտադիր չենք պատասխանել Մարկովին։
Հիշեցնենք, որ «Ազերի Փրես» գործակալության փոխանցմամբ, ադրբեջանամետ քաղաքագետ Սերգեյ Մարկովի խոսքով «պայմանավորվածությունն արդեն ձեռք էր բերվել, ամեն ինչ պատրաստ է եղել, մնում էր միայն ստորագրել փաստաթուղթը, սակայն վերջին պահին հայկական կողմը հրաժարվել է ստորագրել այսպես կոչված խաղաղ պայմանագիրը»։
12:28
12:06
11:33
11:08
10:28
10:03
09:26
09:05
14:05
11:35
11:16
10:58
10:45
10:24
10:05
09:24
09:08
16:28
16:13
10:29
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47