ԿԳՄՍ նախարարության տարածած հաղորդագրությունից տեղեկանում ենք․ «ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Թուրքմենստանի արտակարգ և լիազոր դեսպան Մուհամետգելդի Այազովին: Հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: Հայ-թուրքմենական մշակութային համագործակցության շրջանակում կողմերը քննարկել են Թուրքմենստանում Հայաստանի Հանրապետության մշակույթի օրերի անցկացմանն առնչվող հարցեր՝ որոշակիորեն հստակեցնելով դրանց ժամկետներն ու նախնական նախագիծը, մասնավորապես՝ համերգների, ֆոտո և կինո ցուցադրությունների ձևաչափով: ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ողջունել է հյուրերին և շեշտել՝ հանդիպումը լավ առիթ է հայ-թուրքմենական բարեկամական հարաբերությունները ևս մեկ անգամ ընդգծելու և մշակութային համագործակցության լայն շրջանակում համատեղ անելիքները քննարկելու համար: Նախարարն ընդգծել է՝ մշակութային առումով տարին հոբելյանական է՝ առաջարկելով նաև այդ համատեքստում համատեղ ծրագրերի ու նախաձեռնությունների իրականացման հնարավորությունը: Թուրքմենստանի արտակարգ և լիազոր դեսպան Մուհամետգելդի Այազովը փոխանցել է երկրի մշակույթի նախարար Ատագելդի Շամիրադովի հավաստիացումն առ այն, որ Հայաստանում Թուրքմենստանի մշակույթի օրերը կազմակերպվել են ամենաբարձր մակարդակով: Դեսպանն ընդգծել է՝ Թուրքմենստանում Հայաստանի մշակույթի օրերի անցկացումը շատ սպասված միջոցառում է : Նա վերահաստատել է Հայաստանի հարուստ մշակույթը թուրքմեն ժողովրդին հասանելի դարձնելու և այն լավագույնս ներկայացնելու հարցում իրենց պատրաստակամությունը: Առաջարկվել է դիտարկել միջոցառումներն այս տարվա աշնանն անցկացնելու հնարավորությունը: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև կրթության և սպորտի ոլորտներում համագործակցության լայն հնարավորությունները: Մասնավորապես՝ երկու երկրների միջև ավանդական բարեկամական հարաբերությունների ամրապնդման համատեքստում կարևորվել է միջբուհական համագործակցության կայուն զարգացման ապահովումը համատեղ կրթական հետազոտականնախագծերի, ինչպես նաև ուսանողների և դասախոսների փոխանակման ծրագրերի իրականացման միջոցով։ Ընդգծվել է նաև երկու պետությունների կոնսերվատորիաների և տնտեսագիտական համալսարանների միջև համագործակցության ընդլայնումը, մշակութային և կրթական մի շարք միջոցառումների անցկացման կարևորությունը: Դեսպանը հետաքրքրություն է հայտնել ծանոթանալու Հայաստանի փորձին դպրոցականների շրջանում օլիմպիադայի կազմակերպման բնագավառում, որը հիմք կհանդիսանա նաև հետագա փոխհամագործակցության զարգացման համար: Թուրքմենստանի արտակարգ և լիազոր դեսպանը տեղեկացրել է՝ Հայաստանը կարևոր ուղղություն է նաև տարբեր մարզաձևերի ներկայացուցիչների համար, որոնք մեր երկրում պարբերաբար կազմակերպում են ուսումնամարզական հավաքներ, մասնակցում միջազգային մրցաշարերի: Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր»:
17:59
17:55
17:39
17:27
17:04
16:46
16:23
16:05
13:38
13:07
12:33
12:06
09:44
09:27
00:00
16:33
16:25
16:09
15:44
15:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44