Ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանն այսօր անցկացրել է աշխատանքային խորհրդակցություն, որին մասնակցել են Ոստիկանության կոլեգիայի անդամներ, կենտրոնական ապարատի վարչությունների և ճանապարհային ոստիկանության ղեկավարներ:
Այս մասին հայտնում են Ոստիկանության լրատվական ծառայությունից։
Ներկայացնելով նախօրեին հանրապետության Նախագահի հրավիրած խորհրդակցության ժամանակ քննարկված խնդիրները՝ Վլադիմիր Գասպարյանը նշել է այն ոլորտները, որոնց կատարելագործման ուղղությամբ պետք է աշխատի ոստիկանությունը:
Խոսքը, մասնավորապես, «Սեքյուրիթի դրիմ» ՍՊԸ և «Փարքինգ սիթի սերվիս» ՓԲԸ-ի հետ իրավական մեխանիզմների մշակման մասին է՝ նրանց գործառույթները, այդ թվում՝ ֆինանսական հոսքերի տնօրինումն ու կառավարումը պետական և համայնքային կառույցներին փոխանցելու նպատակով:
Նշելով, որ հանձնարարականների կատարումն արդեն իսկ ընթացքի մեջ է, Վլադիմիր Գասպարյանը անդրադարձել է քննարկված երրորդ հարցի՝ Ճանապարհային ոստիկանության համակարգի բարեփոխումների հայեցակարգի մշակմանն ու ժամկետներին:
Հանձնարարականների առարկայական քննարկումից, համապատասխան ստորաբաժանումների խնդիրների և դրանց կատարման ժամկետների որոշարկումից հետո անդրադարձ է եղել նաև ճանապարհային երթևեկության կանոնների խախտման համար սահմանված վարչական տուգանքների վճարման գործընթացի առանձնահատկություններին ու կատարելագործման մեխանիզմներին:
Խորհրդակցության ընթացքում քննարկվել են ճանապարհային ոստիկանի աշխատանքում կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանն ուղղված միջոցառումների, երթևեկության կարգավորման ժամանակակից մեխանիզմների մշակման և մի շարք այլ հարցեր:
Խորհրդակցության ավարտին Վլադիմիր Գասպարյանը կոնկրետ հանձնարարականներ է տվել համապատասխան ստորաբաժանումների պատասխանատուներին:
15:15
13:55
13:04
12:35
12:03
16:02
15:33
15:15
18:18
18:04
17:55
17:35
17:02
16:24
16:15
16:13
16:09
15:52
14:55
14:36
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03