Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Հանրային խորհրդի անդամների հետ: Հանրապետության Նախագահը պատասխանել է խորհրդի անդամներին հետաքրքրող բազմաբնույթ հարցերին, լսել նրանց առաջարկություններն ու կարծիքները հասարակությանն այսօր հետաքրքրող և մտահոգող մի շարք հարցերի վերաբերյալ, ներկայացրել իր մոտեցումները: ՀՀ Նախագահին ուղղված հարցերը վերաբերել են ինչպես ս.թ. ապրիլի սկզբին Լեռնային Ղարաբաղի հակամարտության շփման գծում տեղի ունեցած իրադարձություններին, այդ օրերին հայկական բանակի գործողություններին, Հայաստան-Արցախ-Սփյուռք համախմբվածությանը, այնպես էլ ՀՀ արտաքին և ներքին քաղաքականությանը, ԼՂ հիմնախնդրի բանակցային գործընթացի հեռանկարին, համահայկական ներուժի համախմբմանը:
Հանդիպման մասնակիցները համակարծիք են եղել, որ համազգային, համապետական խնդիրների շուրջ միասնականությունը, համախմբվածությունը պետք է տևական լինի, անհրաժեշտ է, որ յուրաքանչյուրն իր տեղում, իր մասնագիտական բնագավառում արդյունավետ գործելու առավելագույն ջանք ներդնի՝ այդպիսով օգտակար լինելով ընդհանուր հաջողությանը: Քննարկվել են այդ տեսանկյունից պետության ակնկալիքները գիտական, հասարակական-քաղաքական շրջանակներից, ինչպես նաև Հանրային խորհրդից՝ առկա ներուժը լիարժեքորեն օգտագործելու համար: «Թող ոչ ոք չկասկածի՝ մենք վստահ քայլերով հասնելու ենք մեր բոլոր նպատակների իրականացմանը: Ապրիլի սկզբին մենք հաղթել ենք, հաղթել ենք մեր միասնական կամքի ու մեր հավատի շնորհիվ: Մեր հաղթանակները շարունակվելու են, շարունակվելու են բոլոր ոլորտներում: Այսօր ձեզնից՝ Հանրային խորհրդի անդամներից ես ակնկալում եմ ձեր մասնաբաժին աջակցությունը մեր հետագա հաղթանակների ապահովման գործում: Մենք նախ և առաջ մեր հանրության շրջանում պետք է վառ պահենք հաղթանակի բերկրանքը, հավատը սեփական ուժերին, մեզնից յուրաքանչյուրը պետք է դառնա միասնության քարոզիչ, միավորող առաջնորդ: Երբ մենք միասին ենք ու վստահ մեր ուժերին, ոչ ոք մեզ չի կարող վնասել: Իսկ մենք այսօր միասին ենք ու վստահ մեր ուժերին: Ուրեմն՝ մեր հրապարակային գործունեությամբ, մեր խոսքով ու գործով անենք այնպես, որ վաղն էլ նույն եռանդով միասնական ու վստահ լինենք: Ահա, թե ինչ օժանդակություն եմ ակնկալում ձեզնից»- ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը:
18:03
15:31
15:13
15:03
14:42
14:19
13:52
13:31
13:03
12:44
11:34
11:18
11:02
10:22
10:03
20:58
20:33
20:04
15:35
14:42
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03