Ջեյմս Ուորլիքն արձագանքել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի այն հայտարարությանը, թե Լեռնային Ղարաբաղը կարող է ինքնավար պետություն դառնալ ու չի ասել, թե քննարկվում է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը: ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը:
«Ջ. Ուորլիքը ողջունելի համարեց, որ Ալիևը, ով միշտ կարգավիճակի մասին խոսել հրաժարվել է, այսօր արդեն խոսում է կարգավիճակի մասին: Համանախագահն արձանագրել է այն, որ այսօր Ալիևն է նույնիսկ այդ մասին խոսում, սակայն կարգավիճակի մասին բանակցային սեղանին դրված հարց չկա: Այսօր ընդհանրապես բանակցություններ չեն ընթանում և կարգավիճակի շուրջ ևս չկան բանակցություններ»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց փոխարտգործնախարարը:
Ճշտող հարցին՝ կարգավիճակի մասին որևէ տարբերակ այսօր չի՞ քննարկվում, Շավարշ Քոչարյանը պատասխանեց. «Ի՞նչ կարգավիճակ: Սեղանին դրված է մի փաստաթուղթ՝ մադրիդյան սկզբունքները: Դա ոչ թե վերջին, այլ միակ փաստաթուղթն է, որն ընդունել են երկու կողմերն էլ՝ որպես բանակցային հիմք»։
Շավարշ Քոչարյանը հիշեցրեց, որ այդ փաստաթուղթը հակամարտության երեք կողմերից ընդունել են միայն Հայաստանն ու Ադրբեջանը, իսկ այլ փաստաթուղթ այս պահին բանակցային սեղանին գոյություն չունի:
Արտգործնախարարն ընդգծեց նաև, որ կարող են լինել տարբեր առաջարկություններ, բայց դրանք որպես հիմք չեն կարող ծառայել:
20:17
20:02
19:46
19:23
19:08
18:43
18:35
18:30
18:23
18:11
17:46
17:33
17:13
16:55
16:36
16:23
16:06
15:52
15:35
15:17
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58