Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է Սլովակիայի Հանրապետության Ազգային խորհրդի նախագահ Անդրեյ Դանկոյի գլխավորած պատվիրակությանը:
Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացնում են, որ ողջունելով հյուրերին կառավարությունում՝ վարչապետը նշել է, որ Սլովակիան Եվրոպայում Հայաստանի կարևոր գործընկերներից մեկն է և մեր երկիրը շահագրգռված է երկկողմ հետագա համագործակցության զարգացմամբ՝ քաղաքական, առևտրատնտեսական, մշակութային և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներում: Կարեն Կարապետյանը վստահություն է հայտնել, որ հայ-սլովակյան միջպետական հարաբերություններն ունեն զարգացման մեծ ներուժ և նշել, որ հայկական կողմը հանձնառու է զարգացնել ու ամրապնդել փոխգործակցությունը բոլոր ուղղություններով: Վարչապետը կարևորել է հայ և սլովակ գործարարների միջև կապերի սերտացումն ու ընդլայնումը՝ առաջարկելով դիտարկել առևտրատնտեսական հարցերով միջպետական հանձնաժողով ստեղեծելու հարցը: Միաժամանակ, գործադիրի ղեկավարն ընդգծել է, որ առաջիկայում կառավարությունը տարբեր խողովակներով սլովակ գործընկերներին կներկայացնի ներդրումային ծրագրերի փաթեթ: Կարեն Կարապետյանն ավելացրել է, որ Հայաստանի և Սլովակիայի հարաբերություններում հատուկ ուշադրություն է դարձվում նաև Եվրոպական միության Արևելյան գործընկերության շրջանակում համագործակցությանը և նշել, որ Հայաստանը պատրաստ է խորացնել գործակցությունը ԵՄ-ի հետ՝ ժողովրդավարական բարեփոխումների իրականացման, տնտեսության, մարդու իրավունքների պաշտպանության, արդյունավետ կառավարման և այլ ուղղություններով:
Իր խոսքում Անդրեյ Դանկոն ընդգծել է երկու երկրների և ժողովուրդների միջև առկա բարեկամական ջերմ հարաբերությունների փաստը և կարևորել առևտրատնտեսական կապերի խորացումն ու ընդլայնումը: Սլովակիայի Ազգային խորհրդի նախագահը պատրաստակամություն է հայտնել Սլովակիայի կառավարության ղեկավարին փոխանցել հայկական կողմի նախաձեռնությունները՝ առևտրատնտեսական հարաբերությունների ակտիվացման, կապերի ընդլայնման ու ամրապնդման նպատակով:
Հանդիպման ընթացքում վարչապետը շնորհակալություն է հայտնել Անդրեյ Դանկոյին՝ Սլովակիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման գործում անձնական ներդրման ու դիրքորոշման համար:
15:15
13:55
13:04
12:35
12:03
16:02
15:33
15:15
18:18
18:04
17:55
17:35
17:02
16:24
16:15
16:13
16:09
15:52
14:55
14:36
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03