«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․
«Հայաստանի Հանրապետության պետական պահպանության ծառայությունը (ՊՊԾ) 2024 թվականի հունվար ամսին ձեռք է բերել 1 մլն 568 հազար դրամ արժողությամբ գրասենյակային աթոռ, փոքր բազմոցներ, ղեկավարի բազկաթոռ, լրագրասեղան եւ սեղաններ։ Ըստ պայմանագրերից մեկի՝ գնվել է 16 գրասենյակային աթոռ, որոնց մեկ հատը արժեցել է գրեթե 40 հազար դրամ. դրանց բնութագիրը հետեւյալն է. «Կարկասը՝ օվալաձեւ մետաղից՝ գալվանապատված նիկելով, արմնկակալները՝ մետաղական՝ երեսպատված բնական փայտով: Նստատեղը եւ թիկնակը մեկ ընդհանուր՝ 1,2սմ հաստությամբ նրբատախտակից՝ երեսպատված բարձրորակ, 3սմ հաստությամբ սպունգով, պաստառապատված բարձրորակ շագանակագույն էկո կաշվով: Կարկասի խողովակները՝ միմյանց միացված զոդման եղանակով, իսկ բաց մասերը՝ փակված պլաստիկ կափարիչներով»։ Առանձին պայմանագրով գնվել է 1 փոքր բազմոց, որն արժեցել է 90 հազար դրամ։ Բազմոցի տեխնիկական բնութագիրը հետեւյալն է. «Նվազագույն պարամետրերը. արտաքին չափսերը ԼxԽxԲ(սմ)՝ 180x80x92, կարկասը՝ փայտ, լամինացված ԴՍՊ, լամինացված ԴՎՊ, կոնֆիգուրացիա՝ չբացվող»։ Երրորդ պայմանագրով, որի արժեքը կազմել է 839 հազար դրամ, գնվել է 6 աթոռ, լրագրասեղան եւ սեղաններ, որոնցից 4-ը արժեցել է 336 հազար դրամ, 1-ը՝ 11 հազար դրամ, 1-ն էլ՝ 492 հազար դրամ։ Հավելենք նաեւ, որ նման ճոխ գնումներ կատարել է մի կառույց, որը գրեթե 1 տարի չուներ ղեկավար, սակայն օրերս, վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, այդ պաշտոնում նշանակվեց ժամանակավոր պաշտոնակատար Արթուր Գասպարյանը։ Երեւի ՊՊԾ-ն Գասպարյանին ուզում է դիմավորել նոր գույքով, դրա համար էլ թարմացնում են կահավորանքը»: Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
09:48
09:18
18:01
17:45
17:35
17:15
16:55
16:42
16:15
16:05
15:51
15:21
15:02
14:45
14:25
14:05
13:41
12:45
12:12
11:16
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32
09:16
09:01
09:01
09:45
09:34
09:18
09:02
09:56
09:42