Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Եգիպտոսի առևտրաարդյունաբերական պալատների ֆեդերացիա, որտեղ կայացել է հանդիպում տեղի գործարարների հետ: Ֆեդերացիայի նախագահ Ահմադ Ալ-Վաքիլին ողջունել է ՀՀ վարչապետի այցը և ընդգծել երկու երկրների միջև առևտրատնտեսական կապերի զարգացման ու ընդլայնման կարևորությունը: Նա շեշտել է, որ եգիպտական կողմը շահագրգիռ է քննարկել ներդրումային ծրագրերի իրականացման ու փոխգործակցության խորացման հնարավորություններ: ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանը և ՀՀ ներդրումների աջակցման կենտրոնի գլխավոր տնօրեն Լևոն Օհանեսյանն իրենց ելույթներում անդրադարձել են Հայաստանի տնտեսական զարգացման տեմպերին, տարբեր ոլորտներում վերջին տարիներին արձանագրված առաջընթացին, մեր երկրում ներդրումների իրականացման և բիզնես միջավայրի բարելավման ուղղությամբ քայլերին ու բարեփոխումներին: Ելույթով հանդես է եկել նաև Եգիպտոսի առևտրի և արդյունաբերության նախարար Ահմեդ Սամիրը և ընդգծել Հայաստանի և Եգիպտոսի միջև տնտեսական համագործակցության զարգացման մեծ ներուժի իրացման կարևորությունը: Իր խոսքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Հայաստանի տնտեսական թիվ մեկ բնորոշիչը` բարձր տնտեսական աճն է: «Ե՛վ 2019-ին, և՛ 2022-ին, և՛ 2023-ին մենք տնտեսական աճի ցուցանիշով աշխարհում երկրների առաջին տասնյակի մեջ ենք: Եվ սա չնայած, ցավոք, մեր տարածաշրջանի և ընդհանրապես գլոբալ անկայունության և մարտահրավերների պայմաններում: Իմ գնահատականն այն է, որ տնտեսական աճն ապահովվում է Կառավարության հետևյալ մոտեցման և կարգախոսի շնորհիվ, երբ մենք՝ դիմելով մարդկանց, նրանց տալիս ենք հետևյալ ուղերձը՝ «հարստացիր և հարստացրու»»: Վարչապետի խոսքով` վերջին 6 տարիների ընթացքում Հայաստանի պետական բյուջեի հարկային եկամուտներն ավելացել են շուրջ 92 տոկոսով, այսինքն՝ գրեթե կրկնապատկվել է: Նիկոլ Փաշինյանը հույս է հայտնել, որ այս տարվա արդյունքներով պետական բյուջեի հարկային եկամուտներն ավելի քան կրկնապատիկով կաճեն:
20:04
14:23
14:08
13:52
13:37
13:21
13:15
13:02
12:33
12:07
11:47
11:22
10:34
10:03
21:09
21:07
21:04
20:45
20:16
19:19
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01