Այսօր տեղի է ունեցել ՀՀԿ գործադիր մարմնի նիստը, որի ընթացքում քննարկվել է ներքաղաքական, արտաքին քաղաքական, ներկուսակցական, հերթական համագումարին վերաբերող կազմակերպչական, ինչպես նաև 2017 թվականի բյուջեին վերաբերող հարցեր:
Այս մասին նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
Հարցին, թե ի՞նչ փոփոխությունների մասին է խոսքը, Շարմազանովը պատասխանեց. «ՀՀԿ-ն փոփոխություններ կիրականացնի կուսակցության ծրագրում և կանոնակարգում: Փոփոխությունների փաթեթը դեռ վերջնական տեսքի չի բերվել, առաջարկությունները քննարկվում են և, կարծում եմ, որ առաջիկա շաբաթվա ընթացքում մենք կավարտենք փաթեթի մշակումը»:
Էդուարդ Շարմազանովն ասաց, որ կուսակցությունը մնալու է ազգային-պահպանողական, պարզապես այնտեղ մարդու իրավունքների, ազգային գաղափարախոսության և քրիստոնեադեմոկրատական արժեքների վերաբերյալ դրույթներ կավելացվեն, որոնք դեռ քննարկման փուլում են:
Անդրադառնալով ՀՀԿ համագումարին՝ Շարմազանովն ասաց, որ կազմակերպչական աշխատանքները շարունակվում են և սահմանված ժամկետներում կհրավիրվեն համագումարի մասնակիցները։
Հարցին՝ ովքե՞ր են հրավիրվելու համագումարին, և արդյոք նրանց թվում ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչներ կա՞ն, Շարմազանովը պատասխանեց. «Հյուրեր կունենանք Չինաստանի կոմկուսից և «Եդինայա Ռոսիա»-ից, տեսաուղերձի կամ անմիջական մասնակցության տեսքով ներկայացուցիչներ կլինեն նաև ԵԺԿ-ից: Ինչ վերաբերում է ընդդիմադիրներին, ապա չեմ կարծում, որ կհրավիրվեն, բայց մենք բոլորին հարգանքով ենք վերաբերվում»:
17:08
16:55
15:22
15:15
14:04
10:33
10:06
17:19
15:39
12:33
11:02
20:30
20:26
19:19
13:28
13:04
12:15
11:34
11:09
19:36
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03