Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է արտերկրում ապրող, ազգությամբ հայ կնոջ մերկ լուսանկարը սոցիալական ցանցում տարածելու սպառնալիքով գումար շորթելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ մեղադրանք է առաջադրվել Վանաձոր քաղաքի բնակչին:
Քրեական գործով ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում բավարար ապացույցներ են ձեռք բերվել առ այն, որ Վանաձոր քաղաքի մի բնակիչ արտերկրում գտնվող նախկին ընկերուհուց 2015 թվականի դեկտեմբերի սկզբին պահանջել է 600 եվրո՝ սպառնալով հակառակ պարագայում հրապարակել նրա անձնական կյանքին վերաբերող տեղեկություններ: Վերջինս պահանջը չի կատարել, ինչից հետո նախկին ընկերը «Facebook.com» սոցիալական ցանցում առանձին էջ է բացել եւ տեղադրել աղջկա մերկ լուսանկարը եւ այն ավելի լայն շրջանակի անձանց հրապարակելու սպառնալիքով դեկտեմբերի 12-ին «MoneyGram» դրամական փոխանցման համակարգով ստացել է 307.068 ՀՀ դրամին համարժեք 600 եվրո:
Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ Վանաձոր քաղաքի բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 1-ին մասով (Շորթումը՝ անձի մասին արատավորող կամ անձի իրավունքներին ու օրինական շահերին էական վնաս պատճառող տեղեկություններ հրապարակելու սպառնալիքով): Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:
Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան:
17:43
17:29
17:13
16:57
16:48
16:34
16:17
15:58
15:43
15:29
15:14
14:58
14:36
14:22
13:59
13:47
13:34
13:22
13:20
13:09
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:57
09:45
09:34
09:26
09:15
09:02
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02