Հայկական ջազը միշտ ասոցացվում է դրանում մեծ ավանդ ու ներդրում ունեցած արվեստագետների հետ, ու առաջինը կոմպոզիտոր, դաշնակահար, ՀՀ ժողովրդական արտիստ Լևոն Մալխասյանի՝ մեր սիրելի Մալխասի:
Մաեստրոյի 79-ամյակի առթիվ «Նյու Ջեներեյշն» նախագծի /հիմնադիր՝ Շմավոն Գրիգորյան/ նախաձեռնությամբ մարտի 16-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի կունենա «Մալխաս ջան/զ» խորագրով համերգը։
Համերգից առաջ ցուցադրվելու է «Կյանքը ջազում» ֆիլմը, որը նորովի կբացահայտի սիրելի արտիստին և երևանցուն: Դե իսկ համերգին բացի Մալխաս տրիոյից և ֆիլմի ցուցադրությունից լինելու են հատուկ հյուրեր։ Մարտի 12-ին համերգին ընդառաջ տեղի ունեցավ համերգի կազմակերպիչների, երաժշտական կազմի ներկայացուցիչների մամուլի ասուլիսը:
Երևանն ու Մալխասը անբաժան են ու ինչպես մաեստրոն իր խոսքում նշեց.«Երևանին սիրելը բավական չէ, Երևանն էլ քեզ պետք է սիրի»։ Լևոն Մալխասյանի հիմնած «Մալխաս տրիոյի» անբաժան թավջութակահար Նիկողայոս Վարդանյանը գրեթե քառասուն տարի է ինչ ճանաչում է մաեստրոյին ու տասնութ տարի է սեղմ ռեժիմով նվագում են միասին։ Նրա խոսքով Լևոն Մալխասյանը ոչ միայն Երևանի վառ գույներից մեկն է, այլև Երևանյան ամենավառ ու լուսավոր իմաստներից մեկն է։
«Համերգի գաղափարը ծագել է հաշվի առնելով երկու նախորդ համերգների բուռն արձագանքը և մեկտեղելով նաև ֆիլմի ստեղծումը կարող ենք վստահ ասել, որ սպասվում է յուրահատուկ ջազային երեկո: Եվ միանշանակ շատ լավ առիթ է այս համերգից հետո արդեն սկսել մաեստրոյի 80-ամյա հոբելյանին նվիրված համերգի նախապատրաստական աշխատանքները՝ հրավիրելով անվանի ու հայտնի ջազմենների»,- ասաց «Նյու Ջեներեյշն» նախագծի հիմնադիր Շմավոն Գրիգորյան։
«Կյանքը ջազում» ֆիլմի ռեժիսոր և գլխավոր օպերատոր Վահագն տեր-Հակոբյանի խոսքով ֆիլմը մանալոգ է Լևոն Մալխասյանի, իր ընկերների, Երևանի ու իր ներաշխարհի մասին ու ամբողջ ֆիլմի ընթացքում հենց մաեստրոն ինքն է մեկնաբանում ամենը։ Շմավոն Գրիգորյանի խոսքով բացի մարտի 16-ին կայանալիք համերգից առաջիկայում ունեն նախատեսված ևս երեք համերգ և բացի դա Գերմանիայում ևս սպասվում են հյուրախաղեր, ինչի մասին հանդիսատեսը շուտով կտեղեկանա։
16:33
16:27
16:02
15:49
15:35
15:19
14:45
14:17
13:38
13:16
13:12
12:34
11:45
11:21
11:11
10:52
10:27
10:08
09:48
09:29
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03