Ամերիկայի հայ դատի հանձնախմբի կողմից Միացյալ նահանգների Կոնգրեսում կազմակերպվել է «Ցեղասպանության հակադարձում․ Արցախի բնիկ հայերի իրավունքների և անվտանգ վերադարձի ապահովում» խորագրով երկօրյա քննարկում։ Այս մասին ասված է Ամերիկայի հայ դատի հանձնախմբի (ANCA) տարածած հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ քննարկման ընթացքում ելույթներ են ունեցել Ցեղասպանության կանխարգելման Լեմկինի ինստիտուտի գործադիր տնօրեն Էլիզա ֆոն Յոդեն-Ֆորգին, միջազգային փորձագետ Գառնիկ Քերքոնյանը, Հայ դատի հանձնախմբի ներկայացուցիչ Գև Իսքաջյանը և այլոք։ Քննարկմանը մասնակցել են սենատոր Էդ Մըրքին, Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ֆրենք Փալոնը, կոնգրեսականներ Գաբե Ամոն, Ջուդի Չուն, Ջիմ Կոստան, Սեթ Մագազիները և Բրադ Շնայդերը։ Մասնակցել են նաև «Ամերիկա-հունական առաջնորդության խորհուրդ» և «Քրիստոնյաների պաշտպանություն» կազմակերպությունների ներկայացուցիչները։ Քննարկումն անցկացվել է Հայ դատի հանձնախմբի Վաշինգտոնի գրասենյակի գործադիր տնօրեն Արամ Համբարյանի ղեկավարությամբ։ Ցեղասպանության կանխարգելման Լեմկինի ինստիտուտի գործադիր տնօրեն Էլիզա ֆոն Յոդեն-Ֆորգին իր ելույթում անդրադարձել է հայության նկատմամբ շարունակական ցեղասպանությանը՝ կատարվածը համարելով «հայերի երկրորդ ցեղասպանություն»։ Նա ընդգծել է հայկական ինքնիշխանությանը սպառնացող վտանգն ինչպես Հարավային Կովկասում, այնպես էլ նրա սահմաններից դուրս՝ ներառյալ Երուսաղեմի հայկական թաղամասում․ «Պետք է հստակ լինենք՝ ամենամեծ սպառնալիքը, որին առերեսվում են հայերը Հայաստանի Հանրապետությունում և նրա սահմաններից դուրս, այն է, որ նրանց դեմ է Ադրբեջանը, որի նախագահը ակտիվորեն պնդում է, թե հայկական տարածքը պատմականորեն ադրբեջանական է՝ նշելով, որ հայերը տարածաշրջանում բնիկ չեն ․․․» ,- ասել է նա։ Բանախոսը ներկայացրել է նաև հայության նկատմամբ ադրբեջանական ցեղասպան քաղաքականության էությունը և Բաքվի բռնապետական վարչակարգի ներկա հայատյաց կեցվածքը։ Սենատոր Էդ Մըրքին իր ելույթի ժամանակ հայտարարել է, որ կշարունակի աշխատել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կամքի, իրավունքների ու ազատությունների ամրապնդման ուղղությամբ։ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ֆրենք Փալոնն էլ իր ելույթում առանձնահատուկ ուշադրություն է դարձրել Լեռնային Ղարաբաղի հայերի՝ իրենց պատմական բնօրրան վերադառնալու և իրենց կյանքն այնտեղ ապրելու իրավունքին։ Իրենց ելույթներում մասնակիցները կարևորել են արցախցիների վերադարձի իրավունքի ապահով կենսագործումը, այդ ուղղությամբ ամերիկյան գործադրի հետ աշխատանքի անհրաժեշտությունը, Հայաստանին տրամադրվող հումանիտար օժանդակության ավելացումը, Հայաստանին ռազմական օժանդակության տրամադրումը, 907-րդ բանաձևի կիրառումից հրաժարվելու նախագահական արտոնության վերացումը, Ադրբեջանին տրամադրվող ամերիկյան օժանդակության դադարեցումը, ինչպես նաև կատարված պատերազմական հանցագործությունների համար Ադրբեջանին պատասխանատվության ենթարկումը։
16:45
12:09
11:38
10:49
10:26
23:47
23:33
23:09
22:43
22:32
22:23
18:45
18:33
18:20
17:34
16:35
16:14
15:55
15:45
15:23
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02