ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մարտի 18-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չեխիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Պետր Պիրունչիկին, հայտնում են խորհրդարանի մամուլի ծառայությունից։
Հաղորդագրությունում նշված է․
«Դեսպանի այցի նպատակն էր փոխանցել Չեխիայի Հանրապետության խորհրդարանի Պատգամավորների պալատի նախագահ Մարկետա Պեկարովա Ադամովայի նամակը Հայաստան կատարած պաշտոնական այցի, հաջողված փոխգործակցության եւ Հայաստան-Չեխիա, Հայաստան-ԵՄ համագործակցության հեռանկարների մասին:
«Չեխիայի Հանրապետության խորհրդարանի Պատգամավորների պալատի պատվիրակության, ինչպես նաեւ իմ անունից ցանկանում եմ երախտագիտություն հայտնել Հայաստանի Հանրապետություն մեր պաշտոնական այցի ընթացքում ջերմ ընդունելության համար: Մեր փոխադարձ քննարկումները շատ ոգեշնչող էին ինձ համար, եւ ես խորապես հավատում եմ, որ դա մեր ավելի սերտ համագործակցության միայն սկիզբն է:
Ի նշան մեր աջակցության Հայաստանը ԵՄ-ին ավելի մոտեցնելու ձեր հավակնություններին` խնդրում եմ ընդունել նամակին կից եվրոպական դրոշը:
Ընդունե՛ք, խնդրեմ, Ձերդ գերազանցություն, խորին հարգանքներիս հավաստիքը»,- ասվում է նամակում:
Ալեն Սիմոնյանը շնորհակալություն է հայտնել չեխ գործընկերներին Հայաստանի եւ Չեխիայի միջեւ դինամիկ զարգացող հարաբերությունների եւ արգասաբեր այցի համար Հայաստան:
«Հայաստանը բարձր է գնահատում Մարկետա Պեկարովա Ադամովայի այցը եւ Չեխիայի անվերապահ աջակցությունը տարածաշրջանում խաղաղության հաստատման, Հայաստան-Չեխիա եւ Հայաստան-ԵՄ հարաբերությունների սերտացման գործում: Հայաստանը պատրաստ է սերտացնել ԵՄ-ի հետ հարաբերություններն այնքան, որքան դա թույլ կտա եվրոպական կողմը: Եվս մեկ անգամ շնորհակալ ենք արգասաբեր փոխգործակցության համար»,- ասել է խորհրդարանի նախագահը:
Կողմերը մտքեր են փոխանակել նաեւ Հարավային Կովկասում խաղաղության հաստատման, Ադրբեջանում պահվող հայ գերիների վերադարձի եւ այլ թեմաների շուրջ»:
09:27
09:13
09:02
23:34
23:16
23:14
22:48
22:34
20:45
20:22
19:04
18:46
18:22
18:04
17:43
17:27
17:14
16:46
16:24
16:09
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02
09:57
09:45
09:35
09:23
09:15
09:02
10:06
09:55