ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի այցը պետք է դիտարկել աշխարհաքաղաքական կենտրոնների բախման համատեքստում՝ հստակ իմանալով՝ այս այցը պայմանավորված է Ռուսաստանի դեմ երկրորդ ճակատ բացելու հրամայականով, 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ասել է ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։
«Հայաստանի իշխանությունը փորձում է ցույց տալ, թե արևմտամետ է, մոտ ժողովրդավարական երկրներին, և այս առումով ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի այցի նպատակն է տարածաշրջանային երկրներին քաշել ՆԱՏՕ-ի կողմ, իսկ իրականում Հայաստանը դարձնում են այլ երկրների շահերի բախման ռազմադաշտ, իսկ դա նշանակում է, որ այդ քաղաքականությունը չի բերելու այս տարածաշրջանում խաղաղության»,- ասել է Սեյրան Օհանյանը։
Նրա դիտարկմամբ՝ իրականում Հայաստանի իշխանությունը խաբում է հայ ժողովրդին՝ հրամցնելով խաղաղության կեղծ թեզը և բերում է պատերազմ հայ ժողովրդի գլխին։
«Չի՛ կարող լինել խաղաղություն, եթե ադրբեջանական զորքը գտնվում է Հայաստանի տարածքում, իսկ Ադրբեջանի նախագահը շարունակում է ռազմական հռետորաբանությունը»,- ասել է ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավարը՝ ընդգծելով՝ Տավուշի մարզից 4 գյուղն էլ եթե հանձնի, միևնույն է՝ Ալիևը կանգ չի առնելու․ նրան կանգնեցնելու համար անհրաժեշտ է, որ Փաշինյանը և իր թիմը գնան այլ օրակարգով՝ ձեռք բերեն անվտանգային երաշխիքներ, իսկ դա չեն կարող անել, քանի որ փչացրել են հարաբերությունները ինչպես ունեցած միակ դաշնակցի, այնպես էլ ոչ դաշնակից երկրների հետ։
«Եթե ոչ Հայաստանի մասնատում, ապա կտեսնենք, որ օղակը Հայաստանի շուրջ գնալով սեղմվում է։ Տավուշի գյուղերը հանձնելուց հետո զորքի հետքաշումն էլ ավելի կբարդացնի Հայաստանի կտրված սահմանների վիճակը, սահմանային կդառնա Լոռու մարզը։ Ադրբեջանը հանձնված գյուղերը կդարձնի ռազմական հենակետեր և Հայաստանի շուրջ օղակը սեղմելու գործն ավելի դյուրին կդարձնի»,- ասել է Սեյրան Օհանյանը։
14:33
14:14
13:45
13:03
12:49
12:24
12:09
11:45
11:23
11:09
10:47
10:34
10:15
10:10
09:55
09:36
09:29
09:19
09:02
23:14
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02