«Փաստ» օրաթերթը գրում է.
«Օրերս հայտարարվեց հայկական ամենախոշոր մեդիապլատֆորմի՝ Armflix -ի մեկնարկի մասին: Այն համարվում է «հայկական Netflix»։ Այստեղ օնլայն հարթակը նախընտրող կինոսիրողները կարող են դիտել հսկայական քանկության էքսկլ յուզիվ արտադրության հեռուստանովելներ, գեղարվեստական ֆիլմեր, մարտաֆիլմեր ու ժամանցային հաղորդումներ: Մեր ունեցած տեղեկություններով, Armflix - ը խոստանում է լինել հեղափոխական՝ հայկական ֆիլմարտադրության մեջ իր նախադեպը չունեցող որակի արտադրանքով՝ էլ ավելի հագեցած ու լարված սցենարով և աշխարհահռչակ դերասանների մասնակցությամբ: Ի դեպ, այս մեգա նախագծում ընդգրկված են երևանյան թատրոնների գրեթե բոլոր դերասանները: Մեր աղբյուրների փոխանցմամբ, ընկերության սեփականատերերը ամերիկահայ գործարարներ են, որոնք ստեղծել էին առաջին ստրիմինգային օնլայն կինոթատրոնը՝ Kinodaran- ը, ինչպես նաև Հայաստանում գործող «Նոր Հայաստան» հեռուստաընկերությունը։ Ազգությամբ հայ գործարարները այս մեգա նախագծի վրա ծախսել են միլիոնավոր դոլարներ: Ընդ որում, ընկերության սեփականատերերը ԱՄՆ - ում ևս ունեն հեռուստաընկերություններ. ի մասնավորի, Ռոբերտ Օղլախչյանը ԱՄՆ -ի «ARTN» հեռուստաընկերության սեփականատերն է, իսկ Վահագն Սարգսյանը՝ «USArmenia»-ի։ Հավելենք, որ դեռ ամիսներ առաջ նկարահանված ու հեռուստադիտողի դատին հանձնված սենսացիոն «Սուրբը» քրեական դրամայի դերասանական ամբողջ կազմը ևս այժմ նկարահանվում է հենց Armflix-ի համար. մեր տեղեկություններով, նկարահանվում է նոր քրեական դրամա, որն, ըստ դերասանական կազմի ու ֆիլմի բնույթի, բացառիկ է լինելու։ Փաստացի, հայախոս առցանց հեռուստադիտողների շրջանում Armflix.com-ն այսօր չունի մրցակից, քանի որ հանրությանը ներկայացնում է բազմազան բովանդակություն ունեցող նյութեր, որոնք ուղղված են ամենատարբեր տարիքային խմբերին»: Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
17:59
17:55
17:39
17:27
17:04
16:46
16:23
16:05
13:38
13:07
12:33
12:06
09:44
09:27
00:00
16:33
16:25
16:09
15:44
15:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44