Երեկ չէ առաջին օրը որևէ մեկը մեր երկրում չգիտեր, որ կոշտ քաղաքական ձևակերպումներ հնչեցնելը հանցագործություն է. Ռուբեն Մելիքյան
23.03.24 | 12:23
Դեռ երեկ չէ առաջին օրը որևէ մեկը չգիտեր մեր երկրում, որ եթերում կոշտ քաղաքական ձևակերպումներ հնչեցնելը հանցագործություն է, «Իմնեմնիմի» հաղորդման արտակարգ թողարկման ժամանակ անդրադառնալով հաղորդման հեղինակներ Վազգեն Սաղաթելյանին և Նարեկ Սամսոնյանին առաջադրված մեղադրանքներին՝ ասաց Նարեկ Սամսոնյանի փաստաբան Ռուբեն Մելիքյանը:
«Արմեն Գրիգորյանի դեպքում նույնպես որևէ հիմք չկար ենթադրելու, որ ինչ-որ մի օր վերցնելու են և ասեն, որ ներազգային հարցերով թշնամանքը տեղավորվում է քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածի ներքո։ Այսինքն՝ իրավապահ մարմինները ԱԺ-ի ֆունկցիան կատարեցին և նոր արարք քրեականացրին։ Այսօր վերակենդանացրին մահացած ծանր վիրավորանքի հոդվածը։
Խուլիգանությունը շատ հարմար հանցակազմ է. տուժողը հասարակությունն է: Ըստ ՔԿ-ի՝ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի հնչեցրած հայհոյանքները մարդկանց անդորրը խանգարել են: Այս հանցակազմը չէր կարող կիրառվել, քանի որ մարդիկ գիտակցաբար են ընտրել հաղորդումը նայել: Այս հանցակազմի տրամաբանությունը հասարակությանը պաշտպանելն է, ոչ թե ՔՊ-ականներին։ Մենք փաստացի գործ ունենք իրավիճակի հետ, երբ հնարվեց հանցագործություն»: