Այս պահին առկա տվյալների համաձայն՝ Մոսկվայում տուժածների և զոհերի շրջանում ՀՀ քաղաքացիներ և հայեր չկան։ Այս մասին հայտնել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը:
«ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը մշտական կապի մեջ է տեղում ՌԴ իշխանության մարմինների հետ:
Համապատասխան տեղեկատվություն ստանալուն պես կհայտնենք լրացուցիչ».-ասել է նա:
Նշենք, որ վերջին տվյալներով Կրոկուս Սիթի հոլլում ահաբելչության զոհերի թիվը հասել է143-ի:
 
                     
             
                                         
                                         
                                         
                                         
                                         
                                         
                                         
                                         
                                         
                                         
                                         
                                         
                                         
                                         
                                         
                                         
                                         
                                         
                                         
                                        

 
                                         
                                         
                                         
                                         
                                         
                                         
                                         
                                         
                                         
                                         
                                         
                                         
                                         
                                         
                                         
                                         
                                         
                                         
                                         
                                         
                                         
                                         
                                         
                                         
                                         
                                         
                                         
                                         
                                         
                                         
                                         
                                         
                                         
                                         
                                         
                                         
                                         
                                         
                                         
                                         
                                         
                                         
                                         
                                         
                                         
                                         
                                         
                                         
                                        