«Թեզը, թե «արցախցին հանձնեց», «Արցախի իշխանությունները տվեցին», «զենքը հանձնեցին և դուրս եկան», ամենամեծ սրիկայությունն է, որն արվում է արցախահայերի նկատմամբ, ու դա անում են Հայաստանի օրվա իշխանութունն ու իրենց սպասարկող խմբակը։
Մենք տեսել ենք, թե ինչ պայմաններում է պատերազմից հետո պայքարել արցախցին, 9 ամիս ինչպիսի պայմաններ է ունեցել և էդ մեկօրյա պատերազմի ընթացքում թշնամուն որքան զոհեր է պատճառել։ Հետևաբար՝ սրիկա են նրանք, ովքեր չեն գնահատում արցախցիների պայքարը»,- հրազդանցիների հետ հանդիպմանն ասել է ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը՝ պատասխանելով դահլիճում ներկա արցախցի կնոջ հարցին։
Այսօրվա իշխանությունն ամեն ինչ անում է, որ արցախահայերը չմիավորվեն, ամեն ինչ անում է, որ արտագաղթեն, ամեն ինչ անում է, որ հանկարծ արցախահայերը հայաստանում քաղաքական գործոն չդառնան, շեշտել է Իշխան Սաղաթելյանը։
«Որովհետև եթե այդքան մարդ միավորվի, ինքը պրոբլեմ է ունենալու։ Արցախահայերի բոլոր խնդիրները կարող են լուծվել, եթե առաջինն արցախահայերն այդ պահանջը ձևակերպեն ու դրա հետևից գնան, որովհետև ամեն ինչ անում են, որ դուք դա չանեք, և Հայաստանի բոլոր քաղաքական ուժերն ու ժողովուրդը պետք է կանգնեն այդ պահանջի կողքին»,- ասել է նա։
Իշխան Սաղաթելյանը հիշեցրել է նաև՝ ով է մեղավոր արցախցիների հայրենազրկման հարցում ու ինչպես է այժմ խուսանավում իր պատասխանատվությունից՝ պատմական հայրենիքից զրկված արցախցիներին սոցիալական աջակցություն տրամադրելը ներկայացնելով որպես «լավություն»։
«Վերջիվերջո, այսօրվա իշխանությունն է արցախցուն դարձրել անտուն, անօթևան, անհայրենիք, անգերեզման։ Այդ մարդը դրա համար պետք է պատասխան տա՞, թե՞ չէ։ Չի կարող մուննաթ գալ արցախցիների վրա ու ասել՝ դե, ամիսը 40 000 դրամ տալիս եմ։ Այսինքն՝ մարդուն հայրենիքից, տնից, ամեն ինչից զրկել ես, 40 000 դրամ տալիս ես ու դրանով փորձում ես ներկայացնել, որ լավությու՞ն ես անում։ Նիկոլ Փաշինյանը ձեզ լավություն չի անում, դա պարտավորություն է»,- ընդգծել է Իշխան Սաղաթելյանը։
12:09
11:38
10:49
10:26
23:47
23:33
23:09
22:43
22:32
22:23
18:45
18:33
18:20
17:34
16:35
16:14
15:55
15:45
15:23
14:58
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02