Հայաստանում կոռուպցիայի հակազդման և հանցագործությունների դեմ պայքարի համատեքստում 2023 թ․ ընթացքում ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը կարողացել է բացահայտել երկրին պատճառված շուրջ 16 մլրդ դրամի վնաս, որից վերականգնվել է 395 մլն դրամը. այս մասին ասել է Հայաստանի ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արմեն Աբազյանը ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նիստում Կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2023 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին զեկույցի ներկայացմանը։
«ԱԱԾ-ի կողմից բացահայտվել է կոռուպցիոն բնույթի 204 հանցագործություն, որոնք հիմնականում առնչվել են մաքսային, առողջապահական, էկոնոմիկայի և իրավապահ համակարգին, ինչպես նաև փողերի լվացման դեմ պայքարի ոլորտներին»,–ասել է Աբազյանը։
ՊԵԿ-ի հետ համատեղ ԱԱԾ–ի կողմից իրականացված միջոցառումների արդյունքում բացահայտվել են Հայաստանում տնտեսական գործունեություն ծավալող մի շարք կազմակերպությունների կողմից ընդհանուր առմամբ շուրջ 9.3 մլրդ դրամի չափով հարկային պարտավորություններ չկատարելու դեպքեր։ Բացահայտել են նաև կանխամտածված սնանկության սխեմաներ, որոնցով ի հայտ է բերվել պետությանը պատճառված շուրջ 1.8 մլրդ դրամի վնաս։
16:45
12:09
11:38
10:49
10:26
23:47
23:33
23:09
22:43
22:32
22:23
18:45
18:33
18:20
17:34
16:35
16:14
15:55
15:45
15:23
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02