Այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացում, Ուզբեկստանում ազատազրկված հայազգի Արամայիս Ավագյանի քրեական գործի հետ կապված վերջին զարգացումներին անդրադարձան Արամայիս Ավագյանի մայրը՝ Ֆլորա Սաքունցը, իրավապաշտպան Վարդան Հարությունյանը, իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը, լրագրող Անուշ Մարտիրոսյանը:
Անուշ Մարտիրոսյանը ներկայացրեց, որ դեռևս անցած տարվանից իրավապաշտպանների ուշադրության կենտրոնում է Արամայիս Ավագյանի գործը: «Անցած տարի սեպտեմբերի 4-ին ընկերների հետ Արամայիս Ավագյանին տարել էին անհայտ ուղղությամբ, մինչ այդ, պարկը գցել էին նրա գլխին և կարելի է ասել առևանգել էին: 40 օր հետո պարզ է դարձել, որ նրան պահել են Ազգային անվտանգության ծառայության մեկուսարանում, թույլ չեն տվել տեսակցություն, նույնիսկ այդ մասին տեղյակ չեն եղել ընտանիքի անդամները: Այնուհետև քրեական գործ է հարուցվել և դատապարտվել է 7 տարվա ազատազրկման»,- ասաց նա և նշեց, որ այժմ քրեական գործը Վճռաբեկ դատարանում է: Նա նշեց, որ ի պաշտպանություն Արամայիս Ավագյանի կոմիտե է ստեղծվել:
Արամայիս Ավագյանի գործի վերաբերյալ տեղեկացնենք, որ Ձկնաբուծարանի բիզնեսը ուզբեկական տեղական իշխանությանը չզիջելուց հետո Արամայիս Ավագյանին ներկայացվել են մի շարք մեղադրանքներ, այդ թվում՝ կրոնական ծայրահեղականության: Իրավապահները քրեական հետապնդում սկսելու փաստական հիմք են համարել Արամայիս Ավագյանի՝ մորուքով լուսանկարը: Այդ լուսանկարն արվել է Արամայիս Ավագյանի երիտասարդ եղբոր քառասունքի օրը, սակայն ուզբեկական իրավապահներին հնարավոր չի եղել համոզել, որ հայկական ավանդույթներով, տղամարդիկ մորուք են պահում հարազատների մահվան կապակցությամբ, և դա չի կարող համարվել կրոնական ծայրահեղականության մեջ ներգրավված լինելու ապացույց:
Արամայիս Ավագյանի մայրը՝ Ֆլորա Սաքունցը, նշեց, որ ՀՀ իշխանություններին նամակներ է հասցեագրել և հույս ունի, որ կարձագանքեն: «Որդուս տարել են ոտքը կոտրել են, ողերն են ջարդել, միացրել են հոսանքի, ձախ ձեռքի վրա երկու խոր վերք է եղել, որը հասնում էր արդեն գանգրենայի և նրան բերել են Տաշքենդ և մի բժիշկ բուժել է: Մենք 5 ամիս երեխուս չենք տեսել, միայն տեսել ենք հունվարի 6-ին՝ դատի ժամանակ»,- ասաց նա և նշեց, որ նույնիսկ սկզբնական փուլում չեն թույլատրել փաստաբան վարձել:
Մայրը տեղեկացրեց, որ որդու առողջական վիճակը լավ չէ և ոչ մեկ այդ գործին ուշադրություն չի դարձնում: Ի դեպ, նա նշեց, որ ՀՀ ՄԻՊ-ն է արձագանքել իրենց խնդրանքին, դիմել է Ուզբեկստան և դա իր դրական ազդեցությունն է տվել և տղային այլևս չեն նեղացրել:
Իրավապաշտպան Վարդան Հարությունյանը նշեց, որ իրենք բոլոր հնարավոր միջազգային կառույցներին և կազմակերպություններին նամակ են հղել՝ ներկայացնելով Արամայիսի գործը և նաև նկարագրելով նրա նկատմամբ կիրառված բռնությունները: «Եվրոպական ինստիտուտները ևս արձագանքել են, նամակ են հղել Ուզբեկստանի իշխանություններին, որոնք կարող են լռության մատնվել, բայց անհետևանք չեն կարող լինել»,- ասաց նա:
Նա ասաց, որ ինքը տեղյակ է, որ ՀՀ ԱԳՆ-ի մակարդակով թույլ փորձ եղել է միջամտել, սակայն հիմա չի բացառվում, որ այդ փորձերը լինեն ավելի համարձակ և արդյունավետ:
Ժաննա Ալեքսանյանը նշեց, որ առաջին հերթին իրենք աջակցում են այս ընտանիքին, և ընտանիքի համար շատ կարևոր է, որ հայրենակիցները աջակցեն: «Շատ կուզենայի Հայաստանի պետական մակադրակով արձագանք լիներ, քանի որ այն շատ էական նշանակություն կարող է ունենալ այս տղայի ճակատագրի համար»,- ասաց նա և նշեց, որ Արամայիսն իր մեղադրանքը չի ընդունել:
Ի դեպ, նա ներկայացրեց, որ միջազգային և հայաստանյան արձագանքները ամեն դեպքում տվել են իրենց արդյունքը, քանի որ մեղադրողը 18 տարվա ազատազրկում էր պահանջել, իսկ դատարանը 7 տարի դատապարտեց:
12:28
12:06
11:33
11:08
10:28
10:03
09:26
09:05
14:05
11:35
11:16
10:58
10:45
10:24
10:05
09:24
09:08
16:28
16:13
10:29
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47