Այսօր Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում տեղի ունեցավ հոգաբարձուների խորհրդի նիստ, որի ընթացքում ընդունվել էր բուհի արդեն նախկին ռեկտոր Միքայել Նարիմանյանի աշխատանքից ազատման դիմումն ու ՀՀ առողջապահության նախկին նախարար Արմեն Մուրադյանին ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար առաջադրելու որոշումը:
Նիստից հետո Միքայել Նարիմանյանը լրագրողների հետ զրույցում ներկայացրեց բուհի ձեռքբերումներն ու բացթողումները և, ի թիվս շատ ձեռքբերումների, նշեց. «2015 թվականին մենք Համաշխարհային բանկի աջակցությամբ բացեցինք Սիմուլյացիոն ուսումնական կենտրոնը: Այս ընթացքում էլ ավելի են զարգացել կլինիկաները, բացվել են նոր կենտրոններ, իրականացվել է «Stand for life» ծրագիրը: Բացի այդ, ես կարևորում եմ նորածինների վերակենդանացման բաժանմունքի գործունեությունը, որն արժանացել է բարձր գնահատանքի»:
Հարցին, թե որոնք են համալսարանում առկա թերությունները կամ բացթողումները, Միքայել Նարիմանյանը պատասխանեց. «Թերություններ կան, դրանցից մեկն էլ քննությունների ոչ բազմաբաղադրյալ լինելն է։ Մենք ուզում ենք, որ և՛ ավարտական , և՛ ընթացիկ քննությունների ժամանակ լինեն գնահատելու բազմաբաղադրյալ հնարավորություններ»:
Հարցին, թե արդեն նախկին ռեկտորն իր առողջությունը կվստահե՞ր Բժշկական համալսարանի կադրերին,Նարիմանյանը պատասխանեց, որ անհրաժեշտության դեպքում իր առողջությունը կվստահի իր կոլեգաներին:
Դիտարկմանը, թե՝ կարելի է ենթադրել, որ իր ուսանողներին չի՞ վստահում, Նարիմանյանը պատասխանեց. «Իհարկե, վստահում եմ։ Դուք նկատի ունեք շրջանավարտների՞ն: Մենք ունենք շատ լավ ուսանողներ, մենք ունենք փայլուն երեխաներ, որոնք նվիրված են այդ մասնագիտությանը։ Բայց, իհարկե, կա 40 տոկոս, որոնց ես չէի վստահի»:
Հարցին, թե ռեկտորի նորանշանակ պաշտոնակատար Արմեն Մուրադյանին կվստահի՞, Նարիմանյանը պատասխանեց՝ «Իհարկե կվստահեմ» և կատակեց. «Բայց Աստված չանի, Մուրադյանն ուռոլոգ է»:
12:28
12:06
11:33
11:08
10:28
10:03
09:26
09:05
14:05
11:35
11:16
10:58
10:45
10:24
10:05
09:24
09:08
16:28
16:13
10:29
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47