Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հայտարարել է, որ այսօր Դիարբեքիրում և Անկարայում ձերբակալված Ժողովրդադեմոկրատական կուսակցության 13 անդամների դեմ ոստիկանական գործողությունն օրինական գործընթաց է, գրում է թուրքական timeturk կայքը:
«Թուրքիայի խորհրդարանի 154 պատգամավորի վերաբերյալ անձեռնմխելիությունից զրկելու մասին որոշում է կայացվել, դրանցից 55-ը Ժողովրդադեմոկրատական կուսակցության անդամներ են: Իրավական գործընթացը դեռևս շարունակվում է, դատախազներն ավելի վաղ հարցաքննության են հրավիրել բոլոր 154 պատգամավորներին, չեն ներկայացել միայն Ժողովրդադեմոկրատական կուսակցության անդամները: Նրանցից միայն մեկն է ներկայացել դատախազություն: Ոստիկանության հատուկ ջոկատներն օրենքի սահմաններում բերման են ենթարկում կուսակցության անդամներին, որոնք չեն ուզում ճանաչել այս երկրում օրենքի գերակայությունը», - հայտարարել է Յըլդըրըմը:
Ժողովրդադեմոկրատական կուսակցության համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշը, ում ձերբակալել են այսօր Դիարբեքիր քաղաքում գտնվող իր տանը, դատախազությունում հրաժարվել է պատասխանել դատախազի հարցերին:
«Ինձ ընտրել է ժողովուրդը, հետևաբար՝ միայն ժողովուրդը կարող է ինձանից հարցերի պատասխաններ պահանջել», - հայտարարել է նա:
Հիշեցնենք, որ այսօր Դիարբեքիրում և Անկարայում ձերբակալվել է քրդամետ Ժողովրդադեմոկրատական կուսակցության 13 անդամ, այդ թվում` կուսակցության համանախագահներ Սելահաթթին Դեմիրթաշն ու Ֆիգեն Յուքսեքդաղը:
Այժմ մի շարք պատգամավորների անձեռնմխելիության մասին օրենքը, որն ամրագրված էր Սահմանադրության 83-րդ հոդվածով և արգելում էր պատգամավորներին «կալանավորել, հարցաքննել, դատապարտել առանց խորհրդարանի թույլտվության», համարվում է անվավեր:
2015 թվականի դեկտեմբերին այն ժամանակ Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն քննադատել էր ԺԴԿ-ի քաղաքականությունը և նրա անդամներին մեղադրել ՔԱԿ-ի հետ կապերի համար։
16:29
16:12
15:57
15:38
15:21
15:03
12:45
12:35
12:16
10:25
10:06
09:44
09:18
09:02
00:00
00:00
12:10
12:03
11:49
11:05
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47