«Քաղաքացիական միություն» միջազգային հասարակական կազմակերպության խորհրդի նախագահ, լրագրող և Հայաստանի քաղաքացի Արմեն Մարտիրոսյանը, որի պատճառով բելառուսական «Բելավիա» ավիաընկերության ինքնաթիռը հետ էր վերադարձել Կիևի օդանավակայան, դատի է տվել ուկրաինական իշխանություններին, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Բելառուսական «Բելավիա» ավիաընկերությունն ավելի վաղ հայտնել է, որ ուկրաինական իշխանությունները հոկտեմբերի 21-ին Կիև են վերադարձրել ինքնաթիռը՝ սպառնալով կործանիչներ օդ բարձրացնել: Վայրէջքից հետո Ուկրաինայի իրավապահ մարմիններն օդանավից դուրս են բերել ուղևորին, որը եղել է Հայաստանի քաղաքացի Արմեն Մարտիրոսյանը:
Բելառուսն արդեն բողոք է հայտնել և նոտա հղել Ուկրաինային՝ բելառուսական ինքնաթիռի վերադարձի առնչությամբ: Մինսկը նաև հրապարակել է օդաչուների և ուկրաինացի դիսպետչերների բանակցությունների ձայնագրությունը:
«Հայց է ներկայացվում ուկրաինական իշխանությունների դեմ՝ 2016 թվականի հոկտեմբերի 21-ին «Բելավիա»-ի հետ կապված միջադեպի ժամանակ իմ նկատմամբ ոչ իրավաչափ գործողությունների առնչությամբ»,- գրել է Մարտիրոսյանը Facebook-ի իր էջում:
Նա նշել է, որ իր շահերը դատարանում ներկայացնելու է Ուկրաինայի արդարադատության նախկին նախարար, փաստաբան Ելենա Լուկաշը:
«Ես կներկայացնեմ Արմեն Մարտիրոսյանի շահերն ուկրաինական և եվրոպական դատարաններում: Արմեն Մարտիրոսյանը կարծում է, որ Ուկրաինայի անվտանգության ծառայությունն իր գործողություններով կոպտորեն խախտել է նրա իրավունքները, ազատությունները և շահերը»,- գրել է Լուկաշը Facebook-ի իր էջում:
Ինչպես նշել է Լուկաշը, անվտանգության ծառայությունը հերքում է, որ բելառուսական ինքնաթիռի անձնակազմին դիսպետչերը սպառնացել է կործանիչներ օդ բարձրացնել անգամ դիսպետչերի և օդաչուի բանակցությունների ձայնագրության հրապարակումից հետո:
by24.org-ը հայտնել էր, որ Ուկրաինայի հատուկ ծառայությունները հայ ուղևորին հետախուզման մեջ գտնվող հանցագործի տեղ էին դրել։ Ուկրաինայի անվտանգության ծառայության աշխատակիցները նրանից ներողություն էին խնդրել և թույլ տվել մեկնել Մինսկ։
12:28
12:06
11:33
11:08
10:28
10:03
09:26
09:05
14:05
11:35
11:16
10:58
10:45
10:24
10:05
09:24
09:08
16:28
16:13
10:29
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47