«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․
«2018-ի սեպտեմբերի 20-ին Նիկոլ Փաշինյանը Կառավարության նիստում խոստացավ. «Եթե մեր տնտեսությունում շահումով խաղերը սկսել են դեր խաղալ եւ նկատելի դեր խաղալ մեր տնտեսական աճի, տնտեսական ակտիվության ցուցանիշի մեջ, դա լուրջ պրոբլեմ է մի երկրում, որտեղ կա 30 տոկոս աղքատություն։ Մի կողմից աղքատությունն է խրախուսվում, մյուս կողմից ղումարբազությունն է խրախուսվում։ Մենք պետք է էնպիսի քաղաքականություն տանենք, որ ոչ մեկն էլ չխրախուսենք»։ Մեկ ամիս անց ՀՀ Ազգային ժողովում հայտարարեց. «Կապանում երբ ես փողոցով քայլում էի, կանայք պատուհաններից ցույց էին տալիս բուքմեյքերական գրասենյակները եւ գոռում էին՝ ինչքան հնարավոր է շուտ փակեք դրանք։ Որովհետեւ, ասում էին, աշխատավարձի օրը ամուսինները մտնում են էդտեղ, նոր են գալիս տուն։ Սա դժվար է ասել ինչ ֆենոմեն է։ Ես դա հուսահատության հետ եմ կապում։ Մարդիկ էնքան հուսահատված են, որ իրենց գործերը լավ կլինի, որ իրենք ուզում են ինչ-որ մի հատ հրաշք տեղի ունենա եւ իրենք դրամագլուխ վաստակեն»։ 5 տարի անց՝ 2023թ․, առաջին մամուլի ասուլիսի ժամանակ Փաշինյանը հպարտացավ, թե «Հիմա խաղադրույք կատարելը էնքան հեշտ չէ, ինչքան նախկինում։ Եվ մենք տեսնում ենք, որ խաղադրույքների ոլորտում շատ լուրջ անկում կա»։ Սակայն իրականությունը, ինչպես միշտ, այլ է: ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի պաշտոնական թվերը վկայում են, որ այս ոլորտում ոչ թե անկում կա, այլ՝ աննախադեպ աճ։ Ժողովուրդ օրաթերթը հիշեցնում է, որ խաղադրույքների վիճակագրությունը վերջին տարիներին հետեւյալն է 2017թ․ – 138,5 միլիարդ դրամ 2018թ․ – 333,6 միլիարդ դրամ 2019թ․ – 1,1 տրիլիոն դրամ 2020թ․ – 2 տրիլիոն դրամ 2021թ․ – 3,9 տրիլիոն դրամ 2022թ․ հունվար-նոյեմբերին՝ 5,3 տրիլիոն դրամ 2023 թվականի տվյալները դեռեւս հրապարակված չեն։ Թվերը չեն ներառում խաղատներում կատարված խաղադրույքները»: Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
23:47
23:33
23:09
22:43
22:32
22:23
18:45
18:33
18:20
17:34
16:35
16:14
15:55
15:45
15:23
14:58
14:42
14:23
13:46
13:28
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02