Այսօր կայացավ Բագրատաշենի նորակառույց սահմանային անցակետի պաշտոնական բացման արարողությունը: Բացմանը ներկա գտնվեցին նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը և Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին, ովքեր Հայաստանի և Վրաստանի պաշտոնատար անձանց հետ և անցակետի մասնագետների ուղեկցությամբ շրջեցին 2500 ք/մ տարածք զբաղեցնող անցակետով և ծանոթացան արդիականացման աշխատանքներին:
Շրջայցից հետո Սերժ Սարգսյանը և Գիորգի Կվիրիկաշվիլին դեմ առ դեմ հանդիպման ընթացքում քննարկեցին երկկողմ հարաբերությունների խորացման հեռանկարները: Ինչից հետո ՀՀ նախագահն ու Վրաստանի վարչապետը ծանոթացան նաև Դեբեդ գետի վրա նոր կամրջի կառուցման ծրագրին, որը կմեկնարկի 2017 թվականին: Հայ-վրացական բարեկամության կամրջի կառուցման աշխատանքները համակարգում է հայ-վրացական միջկառավարական համատեղ հանձնաժողովը:
Բացման արարողությանը ներկա ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանը լրագրողների հետ զրույցում ընդգծեց, որ անցակետի արդիականացման շնորհիվ հնարավորինս նվազեցվել է մարդկային գործոնը արհեստական խոչընդոտներից խուսափելու համար՝ հավելելով, որ այժմ էլ աշխատանքներ են տարվում մեկ պատուհանի սկզբունքը ներդնելու ուղղությամբ:
«Նոր անցակետը նախորդի հետ համեմատելու եզրեր չունի: Այստեղ տրված են նորագույն տեխնիկական լուծումները: Մոտ 2 ամսից շահագործման կհանձնվի նաև Բավրայի անցակետը, որը, վստահ եմ, որ ոչնչով չի զիջելու Բագրատաշենի անցակետին»,- հավելեց ՊԵԿ նախագահը:
«ՀՀ պետական սահմանի Բագրատաշեն, Բավրա և Գոգավան անցման կետերի արդիականացում» ծրագրի ղեկավար Երվանդ Հովհաննիսյանն էլ լրագրողների հետ զրույցում ընդգծեց, որ այժմ հնարավոր է մեկ բեռնատարի զննումը ռենտգենային սարքավորումների ներդրման շնորհիվ կատարել ընդամենը 15 րոպեում:
«Նոր սարքավորումների շնորհիվ մենք կարող ենք 100 տոկոս ճշգրտությամբ զննել յուրաքանչյուր մեքենա, որից հետո որևէ արգելված ապրանքի առկայության դեպքում մեքենան կանցնի արդեն ֆիզիկական զննում հատուկ մասնաշենքում»,- մանրամասնեց ծրագրի ղեկավարը:
Ազգային անվտանգության քարտուղարության ղեկավար Արամ Թանանյանն էլ առանձնացրեց անցման կետի անվտանգության ապահովման գործոնը:
«Սահմանային անցակետը ազգային անվտանգության երաշխիքներից է: Խնդիր է դրված ոչ միայն ապահովել անվտանգությունը՝ թույլ չտալով անօրինական ապրանքների մուտքը երկիր, այլև ապահովել քաղաքացիների և տնտեսվարողների արագ և հարմարավետ սպասարկումը»,- ընդգծեց Թանանյանը:
Ծրագիրը ֆինանսավորող Եվրոպական միության Հայաստանյան պատվիրակության գործառնական բաժնի պետ Վարդան Աճեմյանը կարևորեց մասնագետների վերապատրաստման գործընթացը:
«ԵՄ-ն ոչ միայն ֆինանսավորում է այս ծրագիրը, այլև Վրաստանում հյուսիս-հարավ և Հայաստանում Մ6 և Մ1 ավտոճանապարհների կառուցման ծրագրերը, որի շնորհիվ Հայաստան-Վրաստան տրանսպորտային կապը ավելի դյուրին կդառնա»,- մանրամասնեց Աճեմյանը:
Նշենք, որ ծրագրի բյուջեն կազմել է 52,13 մլն եվրո, որից 30,85 մլն եվրոն, վարկի տեսքով, տրամադրել է Եվրոպական ներդրումային բանկը, 12 մլն եվրոն, որպես դրամաշնորհ, ԵՄ հարևանության ներդրումային գործիքից, 3,84 մլն դրամաշնորհ ԵՄ արևելյան գործընկերության սահմանների համալիր կառավարման առաջատար նախաձեռնության ծրագրից, 1 մլն դրամաշնորհ ՄԱԶԾ-ի կողմից և 4,44 մլն եվրո Հայաստանի սեփական միջոցներից:
Այսօր տրվեց նաև Գոգավանի սահմանային անցակետի տեխնիկական աշխատանքների մեկնարկը:












12:28
12:06
11:33
11:08
10:28
10:03
09:26
09:05
14:05
11:35
11:16
10:58
10:45
10:24
10:05
09:24
09:08
16:28
16:13
10:29
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47