«GALLUP International Association»-ի կողմից Հայաստանում անցկացրած հարցման մասնակիցները որպես Հայաստանի բարեկամ երկիր նշել են Ֆրանսիան՝ 78,1 տոկոս, 12 տոկոսը չեզոք են Ֆրանսիայի հետ կապված, իսկ 8,8 տոկոսը կարծում է, որ այն ոչ բարեկամ երկիր է։ Ֆրանսիային հաջորդում է Հնդկաստանը՝ 68,5 տոկոսով, այնուհետև 57,8 տոկոսը որպես բարեկամ երկիր նշել է Իրանը, 41 տոկոսը՝ ԱՄՆ-ն, 38 տոկոսը՝ Չինաստանը, 34 տոկոսը՝ Վրաստանը, 32 տոկոս՝ Գերմանիան, 29,7 տոկոսը՝ Ռուսաստանը։
Ասուլիսում հարցման արդյունքները ներկայացրեց «GALLUP International Association»-ի Հայաստանում լիիրավ անդամ Էմ Փի ՋԻ ՍՊԸ տնօրեն Արամ Նավասարդյանը։
Հարցը եղել է՝ «Ո՞ր երկրներն են բարեկամ մեր երկրի համար, ո՞ւմ աջակցության վրա կարելի է հույս դնել դժվար պահերին և որո՞նք ոչ բարեկամանական երկրները, որոնց հետո հարբերությունները կոնֆլիկտային են և սպառնում են մեր երկրին»։
Հարցվածների 93 տոկոսը նշել է Թուրքիան, 98 տոկոսը Ադրբեջանը որպես ոչ բարեկամ երկիր։
Նա համեմատելով այլ տարիների արդյունքների հետ, ասաց, որ եթե 2015 թվականին 86 տոկոսը նշել է ՌԴ-ն Հայաստանի համար բարեկամանական երկիր է, 2019-ին՝ 70 տոկոսը, 2022-ին՝ 54 տոկոսը, 2024-ին՝ արդեն 29,7 տոկոսը։
«Տասը տարում 86 տոկոսից ցուցանիշն իջել է 29,7 տոկոս, որը բավականին լուրջ փոփոխություն է»,- ասաց Ա.Նավասարդյանը։
2015 թվականին միայն 30 տոկոսն է նշել Ֆրանսիան որպես բարեկամական երկիր, 2024-ին արդեն 78,1 տոկոսը։ Հնդկաստանի դեպքում 2015-ին 2 տոկոսն է նշել բարեկամ երկիր Հայաստանի համար, այս տարի՝ 68,5 տոկոսը։
Հարց է հնչել նաև՝ «Հայաստանում կա՞ն արդյոք քաղբանտարկյալներ»։
Հարցվածների 54 տոկոսը կարծում է, որ ՀՀ-ում կան քաղբանտարկյալներ` Արմեն Աշոտյան (47,5 տոկոս), Մամիկոն Ասլանյան (16,1 տոկոս), Նարեկ Սամսոնյան (12,1 տոկոս):
«Այսպիսի բարձր ցուցանիշ մեր կողմից իրականացված հետազոտությունների կտրվածքով երբևէ չի արձանագրվել»,- ասաց Ա. Նավասարդյանը։
Հարցվածների 67 տոկոսը կարծում է, որ Հայաստանի գործող իշխանությունը ունակ չէ ՀՀ-ի շահերից բխող պայմանագիր կնքել Բաքվի հետ։
Հարցումն անցկացվել է մարտի 27-29-ը։ Հարցումներին մասնակցել է 1101 մարդ։
10:15
10:10
09:55
09:36
09:29
09:19
09:02
23:14
18:42
18:33
16:45
12:09
11:38
10:26
23:47
23:33
23:09
22:43
22:32
22:23
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02