Փաստաբան Ռուբեն Մելիքյանն այցելել է «Վարդաշեն» ՔԿՀ ու տեսակցել քաղբանտարկյալ Նարեկ Մալյանին։ Ֆեյսբուքյան եթերում նա նշեց, որ դատարանում երեկվա խայտառակ միջադեպի մասին խոսել է Մալյանի հետ։
«Նարեկ Մալյանն ասաց, եթե դատական նիստի հրապարակայնությունն ապահովվելու է նույն պայմաններով, ինքը մասնակցելու է նիստին ու շարունակելու է վերջին խոսքը։ Ես հիշեցնեմ, որ Մալյանն իր վերջին խոսքը սկսելիս ասաց՝ կարևոր բաներ է ասելու։
Ես տեղյակ չէի՝ ինչի մասին է խոսելու։ Տեղեկացա և, իսկապես, նաև իմ անունից եմ հաստատում, որ կարևոր նշանակության հանգամանք է, որի մասին նա դեռ չի խոսել։ Այն ուղղակիորեն վերաբերում է այս խայտառակ քաղաքական հետապնդմանը` քրեական գործի տեսքով:
Մալյանն, իսկապես, շատ կարևոր բաներ ունի ասելու»,-ասաց Մելիքյանը։
Մալյանը փոխանցել է՝ միջադեպի հետ կապված շատ բարկացած է. «Ասաց՝ իր կռիվը մինչև վերջ տանելու է»։
Ավելի ուշ նա գրել է․ «Նախ, չգիտես՝ ինչու, որոշվեց դատական նիստը շարունակել դռնփակ։ Իսկ դռնփակ դատական նիստում որոշվեց հաջորդ նիստն անցկացնել դռնբաց… Ոնց ասում են՝ «սենց չի մնա. հաստատ մի դուռ կբացվի»։
Հիշեցնենք՝ երեկ Նարեկ Մալյանի գործով դատական նիստին դատավորը հայտարարեց, որ նիստն անցկացնելու է դռնփակ, ինչի հետևանքով Նարեկ Մալյանն ընդմիջումից հետո հրաժարվել էր վերադառնալ ու մասնակցել դատական նիստին։
Փաստաբանն ընդգծեց, որ դատարանի շենքում իրենց վստահորդի հետ հաղորդակցվելու հնարավորություն չեն ունեցել, հետևաբար, տեղյակ չեն եղել Մալյանի դիրքորոշմանը։
Գործով դատական հաջորդ նիստը նշանակվել է ապրիլի 11-ին՝ ժամը 17։00-ին։
18:08
17:47
17:35
17:05
16:46
16:34
16:14
15:47
15:33
15:16
15:02
14:44
14:35
14:23
14:06
13:47
13:35
13:17
13:05
12:58
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:45
09:32
09:23
09:15
09:02
10:06
09:53
09:46
09:35
09:24
09:13
09:01
09:25
09:14
09:02
09:58
09:45
09:34
09:26
09:13
09:02
09:02
09:45
09:35
09:27
09:12
09:01
09:45
09:34
09:26
09:14
09:02
10:05
09:53
09:45
09:34
09:26
09:13
09:01
09:56
09:34
09:26
09:15
09:02
09:56
09:46
09:34
09:23
09:14
09:02