Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանը կալանավայրից հեռավար կարգով պատասխանել է քաղաքացիների կողմից իրեն ուղղված հարցերին։ Գեղամ Մկրտչյանը հարցրել է․ «Նիկոլը հայտարարել է, որ «չհանձնվելու» որոշում է կայացրել»։
Արդյոք սա նշանակո՞ւմ է, որ Հայաստանը կհանձնի, բայց աթոռը՝ ոչ։ Արմեն Աշոտյանը պատասխանել է․ «Ճիշտ հասկանանք՝ նա հայտարարել է, որ չի նահանջելու՝ ինչի՞ց․ հայրենիքը կտոր-կտոր հանձնելուց, պետությունը քանդելո՞ւց, հայերին պատվազրկելուց, Ալիևին ծառայելուց, զոհերին ուրանալուց, մարդկանց գրպանը մտնելուց, բանակը կազմաքանդելուց, ձրիակներներին հարստացնելուց, երկիրը կործանելուց։ Այսինքն, նա չի նահանջելու նահանջելուց… Հիշում եմ, թե «աղջիկ վախտերը» ոնց էր Նիկոլը խոստանում, որ կհեռանա իշխանությունից, հենց ժողովուրդը պահանջի։ Այն, որ ժողովուրդը մինչև կոկորդը «կուշտ է» Նիկոլի պաշտոնավարումից, որ հոգնել է նրանից և չի սատարում նրան, փաստում են բոլոր սոցիալական հետազոտությունները և Հայաստանով մեկ ծավալվող կենցաղային զրույցները։ Սակայն Փաշինյանը այստեղ էլ է խաբել և խոստովանում է դա. այլևս ոչ թե ժողովուրդն է որոշում նրա պաշտոնավարման հարցը, այլ հենց ինքը՝ Նիկոլը` իր «չնահանջելու» որոշմամբ։ Սակայն անգամ այստեղ Նիկոլը ինքնախաբեությամբ է զբաղվում. իր պաշտոնավարման նպատակահարմարության հարցը ոչ թե ինքն է որոշել, այլ իր գեոպոլիտիկ տերերը, որոնց սխեման շատ պարզ է։ Նիկոլին նրանք կփորձեն այնքան պահել իշխանության, քանի դեռ նա չի ավարտել իր կեղտոտ գործը՝ Ադրբեջանին ստրկանալու իրավական հիմքի ստեղծումը և Ռուսաստանի դուրսմղումը։ Կասկած չկա, որ հենց Փաշինյանն ավարտի իր վրա դրված սև առաքելությունը, իր իսկ տերերը իրեն կհեռացնեն։ Նիկոլն արդեն այսօր է հիպերտոքսիկ` իր նկատմամբ համատարած ատելությամբ և հանրային դժգոհությունների սեղմված զսպանակով։ Ու Նիկոլը լավ գիտի, որ իր շրջապատում արդեն գոյություն ունի պլան В։ Եվ եթե պոտենցիալ ՔՊ-ական ուսապարկերի հախից նա կարողանում է գալ, ապա իր իշխանությանը սպառնացող առավել արևմտամետների նկատմամբ նա ոչինչ չի կարող անել։ Նրանց պատկերացմամբ, մավրը կանի իր գործը և մավրին չեն բամփի»։
12:09
11:38
10:49
10:26
23:47
23:33
23:09
22:43
22:32
22:23
18:45
18:33
18:20
17:34
16:35
16:14
15:55
15:45
15:23
14:58
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02