Ապրիլի 5-ի Բրյուսելում Հայաստան-ԱՄՆ-ԵՄ բարձր մակարդակի հանդիպումը անվտանգային ենթատեքստ ու օրակարգ չի ունեցել: Այս մասին այսօր՝ ապրիլի 10-ին, կառավարության ծրագրի 2023 թվականի կատարողականի քննարկման ժամանակ իր ելույթում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Բայց ակնհայտ է, որ ԵՄ-ն, ԱՄՆ-ն երբեք չէին համաձայնի Հայաստանին տնտեսական, քաղաքական ու տնտեսական աջկցություն ցուցաբերել, եթե մեր վարած քաղաքականությունը համարեին ագրեսիվ: Ապրիլի 5-ի Բրյուսելի հանդիպման ենթատեքստը հետեւյալն է. հօդս են ցնդում Արեւմուտքում Հայաստանը որպես ագրեսիվ քաղաքականություն վարող պետություն ներկայացնելու բոլոր ջանքերը: Իսկ բուն հանդիպումը Բրյուսելի աննախադեպ էր թե ձեւաչափով, թե բովանդակությամբ:
Բարձր մակարդակի հանդիպման արդյունքներով ԵՄ-ն եւ ԱՄՆ-ն քաղաքական աջակցություն են հայտնում ՀՀ ինքնիշխանությանը, ժողովրդավարությանը, տարածքային ամբողջականությանը, Հայաստանի եւ տարածաշրջանի կայուն, խաղաղ, անվտանգ, ժողովրդավարական եւ բարգավաճ ապագային»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:
«ԵՄ-ն եւ ԱՄՆ-ն պատրաստակամություն են հայտնել ընդլայնել Հայաստանի հետ համագործակցությունն այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են քաղաքական բարեփոխումները, տնտեսական զարգացումը, շարժունակությունը, արդյունավետ կառավարումը, օրենքի արդյունավետ կիրարկումը, առեւտուրը, կապը, գյուղատնտեսությունը, էներգետիկան։, այդ թվում միջուկային էներգետիկան։, տեխնոլոգիաները, ավիացիոն անվտանգությունը: Ընդգծել են, որ մտադիր են լրացուցիչ աջակցություն ցուցաբերել, օգնել Հայաստանին մեղմել ռիսկերը, դիվերսիֆիկացնել առեւտուրը, ամրապնդել տնտեսական եւ ինստիտուցիոնալ դիմակայոււնությունը: Նրանք ասել են, որ աջակցելու են ՀՀ-ում ռազմավարական ներդրումներին: Պակաս կարեւոր չէ, որ ԵՄ-ն եւ ԱՄՆ-ն ողջունել ու աջակցել են մեր «խաղաղության խաչմերուկի» նախաձեռնությանը»,-ընդգծեց ՀՀ վարչապետը:
Նա նկատեց, որ Բրյուսելի հանդիպումն այն մասին չէ, որ ԵՄ-ն ու ԱՄՆ-ն գալու են ու լուծեն Հայաստանի խնդիրները. «Սա կարևոր եմ համարում բարձրաձայնել, որովհետև մեզանում երբեմն արհեստական, երբեմն էլ ոչ արհեստական սպասումներ են ձևավորվում, որ ինչ-որ բարեկամներ կամ դաշնակիցներ պետք է գան ու լուծեն մեր խնդիրները»,- ասաց նա:
Ըստ Փաշինյանի` պետք է ամրացնել այն գիտակցումը, որ մեր բոլոր խնդիրները մենք պետք է լուծենք:
«Դրանք մե'ր խնդիրներն են, սա, ի դեպ, ինքնիշխանության հոգեբանական բանաձևն է, որովհետև ինքնիշխանություն նշանակում է սեփական խնդիրների գիտակցում ու դրանց լուծման գնալու պատրաստակամություն»,- ասաց վարչապետը:
12:09
11:38
10:49
10:26
23:47
23:33
23:09
22:43
22:32
22:23
18:45
18:33
18:20
17:34
16:35
16:14
15:55
15:45
15:23
14:58
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02