Անկախ պետությունների համագործակցության արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստի մասնակիցները մի շարք որոշումներ են կայացրել ու հայտարարություններ ընդունել։
Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը, ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստում համատեղ հայտարարություն է ընդունվել լրագրողների մասնագիտական գործունեության անվտանգ պայմաններ ապահովելու և նրանց իրավունքների ոտնահարում թույլ չտալու մասին։
Ադրբեջանի, Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի և Ուզբեկստանի դիվանագիտական գերատեսչությունների ներկայացուցիչները հայտարարություն են ընդունել նաև 2025 թվականին Գյանջա քաղաքը և 2026 թվականին Ալմաթի քաղաքը ԱՊՀ մարզական մայրաքաղաք հռչակելու մասին։
Արտաքին քաղաքական գերատեսչությունների ներկայացուցիչները հայտարարել են ԱՊՀ շրջանակներում արտաքին գործերի միջնախարարական բազմամակարդակ խորհրդակցությունների պլանի և արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև գործընկերության ակտիվացման գործողությունների ծրագրի կատարման մասին:
Հայտարարություն է ընդունվել նաև ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ԱՊՀ-ին դիտորդի կարգավիճակի տրամադրման 30-ամյակի կապակցությամբ։
Արտաքին գործերի նախարարությունների ներկայացուցիչները Համագործակցության անդամ պետությունների ղեկավարների քննարկմանը ներկայացնելու համար հավանություն են տվել «1941-1945 թվականների Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 80 տարի» միասնական հոբելյանական մեդալի ստեղծման մասին և ԱՊՀ անդամ երկրներ ուղարկվող պատվիրակությունների իրավական կարգավիճակի մասին կոնվենցիայի նախագծի վերաբերյալ որոշումներին:
Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը չի մասնակցել ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի՝ Մինսկում կայացած նիստին։ Հայաստանն այս նիստին մասնակցել է փոխարտգործնախարարի մակարդակով։
16:33
16:04
15:35
15:05
14:35
14:16
13:48
13:33
13:14
10:33
10:03
09:33
23:35
22:13
21:45
18:52
18:37
18:22
18:09
16:35
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | |||||||
2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
30 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03