«Հրապարակ» թերթը գրում է.
«Օրեր առաջ գրել էինք, որ նոր սկանդալ է հասունանում` ռուսաստանցի օլիգարխ Օլեգ Դերիպասկային պատկանող «Ռուսալ- Արմենալ» գործարանը որոշել են ապամոնտաժել եւ տեղափոխել Ռուսաստան: Իսկ սարքավորումները կարող են օգտագործվել ռազմարդյունաբերության մեջ, փայլաթիթեղի արտադրություն հիմնել: Անգամ երկաթուղու հետ էին պայմանավորվել` մոտ 300 վագոն ապրանք ՌԴ տեղափոխելու համար: Եվ սա խոշոր վնաս կհասցնի հայկական արդյունաբերությանը, որը երբեք չի կարողանա զրոյից նման հզոր արտադրություն ստեղծել: Իսկ տարածքը որոշել են տրամադրել կառուցապատողներին, եւ նույնիսկ նրանց հետ այդ թեմայով խորհրդակցություն է անցկացվել` պահանջարկն ուսումնասիրելու համար: Այս գործարքի մասին տեղեկանալով, «Տաշիր գրուպի» սեփականատեր Սամվել Կարապետյանը փորձել է գործարանը գնել, բայց ռուսները մերժել են: Տեղեկացանք, որ մեր հրապարակումից հետո ՀՀ կառավարությունը սկսել է զբաղվել այս հարցով, եւ էկոնոմիկայի փոխնախարար Նարեկ Տերյանին, ով ընդամենը մեկ շաբաթ առաջ է պաշտոնի նշանակվել, գործուղել են Մոսկվա` «Ռուսալի» ղեկավարության հետ բանակցելու, որ գործարանը չապամոնտաժվի: Եվ կարծես համոզել են, որ ընդունեն Սամվել Կարապետյանի առաջարկը, ով հաստատ գործարքից շահած դուրս կգա` աշխարհում մեծ պահանջարկ վայելող փայլաթիթեղի արտադրող դառնալով: «Արմենալի» տնօրեն Արթուր Զաքարյանը, ով մեր նախորդ զրույցում հաստատել էր, որ «Տաշիր գրուպի» ներկայացուցիչները եկել են գործարան` «արտադրական հունին ծանոթանալու», երեկ ասաց, որ տեղյակ չէ նոր գործընթացներից: Էկոնոմիկայի փոխնախարար Ն․ Տերյանի հետ Մոսկվա մեկնած վարչության պետ Արմեն Եգանյանը հաստատեց, որ Մոսկվա են մեկնել. «Հայկական կողմի համար շատ կարեւոր է, որ գործարանն աշխատի իր պրոֆիլով»: Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
17:59
17:55
17:39
17:27
17:04
16:46
16:23
16:05
13:38
13:07
12:33
12:06
09:44
09:27
00:00
16:33
16:25
16:09
15:44
15:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44