Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում տեղակայված Երկլեզու Դրամատիկական արվեստանոցի երրորդ թողարկման կապակցությամբ հրավիրվել է մամուլի ասուլիս: Ասուլիսի բանախոսներն էին նախագծի ղեկավար, դերասան, ռեժիսոր, պրոդյուսեր Սերժ Ավետիքյանը, Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի գրասենյակի պատասխանատուի տեղակալ Դավիթ Բոնգարը, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, ԵԹԿՊԻ-ի ռեկտոր Սառա Նալբանդյանը, Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության մշակույթի և համագործակցության հարցերով խորհրդական և Հայաստանում Ֆրանսիական ինստիտուտի տնօրեն Գիյոմ Նարժոլեն։ 2023 թվականի հոկտեմբերից մինչև սույն թվականի ապրիլ ամիսը հայ երիտասարդների հետ աշխատելու համար Հայաստան էին ժամանել հինգ կին դերասաններ՝ Իզաբել Գիյարը, Կորին Ժաբերը, Նորա Արմանին, Լենա Պոգամը՝ Ֆրանսիայից, Ստեֆանա Սամֆիրան՝ Ռումինիայից։ Նախագծի ղեկավար Սերժ Ավետիքյանի խոսքով՝ արվեստանոցի ուսանողները նախորդ ամիսների ընթացքում ծանոթացան ֆրանսիացի արվեստի գործիչների աշխատանքային մեթոդաբանությանը և թատրոնի ու կինոյի ավանդույթներին, ժամանակակից մարտահրավերներին, իրենց համար մշակեցին բեմում ստեղծագործելու նոր մշակույթ:
Նախագծի ղեկավարը նաև նշեց՝ մասնագիտական առանձնակի հաջողություններ գրանցած երիտասարդները մայիս ամսին երկշաբաթյա պրակտիկա են անցնելու Փարիզում:
ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանի խոսքով՝ թատրոնի ճանապարհն ընտրած երիտասարդները պետք է հաղթահարեն լեզվական խոչընդոտներն ու նոր հորիզոններ բացահայտեն, քանի որ արվեստը սահմաններ չի ճանաչում, և փոփոխություններն ամեն պահին են լինում: Դեռ ամիսներ առաջ Երկլեզու դրամատիկական արվեստանոցի հետ ԵԹԿՊԻ-ն հուշագիր ստորագրեց: Արդյունքն արդեն ակնհայտ է, փաստարկված: -Այն պլանները, որ կազմել էինք ամիսներ առաջ, իրականություն են դարձել: Իրականում մեծ աշխատանք է կատարում այս նախագիծը, քանի որ արվեստանոցի ուսանողներն այդ ամիսների ընթացքում փոխում, միաժամանակ նաև զարգացնում են իրենց հոգեբանությունը, մոտեցումները, բեմում դրսևորվելու նոր միջոցների ու հմտությունների են տիրապետում,-նշել է ԵԹԿՊԻ-ի ռեկտոր Սառա Նալբանդյանը՝ շնորհակալություն հայտնելով բոլոր գործընկերներին: Արվեստանոցի երրորդ թողարկման ավարտական ներկայացումը բեմադրել է Ռումինիայից հրավիրյալ դերասան Ստեֆանա Սամֆիրան՝ ըստ Ռայմոն Քընոյի «Ոճական վարժություններ» ստեղծագործության։
Ներկայացման լեզուն ֆրանսերենն է։ Նշենք, որ նախագծի այս թողարկումն իրականացվում էր Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան, Ֆրանսիական ինստիտուտի, Ֆրանկոֆոնիայի Միջազգային Կազմակերպության (OIF), Իլ դը Ֆրանս շրջանի, Փարիզի քաղաքապետարանի, «Ազնավուր» հիմնադրամի, ՀԲԸՄ Ֆրանսիայի, «SPFA» ընկերության, «Miassine» հիմնադրամի, ԵԹԿՊԻ-ի աջակցությամբ։
23:14
18:42
18:33
16:45
12:09
11:38
10:26
23:47
23:33
23:09
22:43
22:32
22:23
18:45
18:33
18:20
17:34
16:35
16:14
15:55
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02