Հայ Առաքելական Եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը Ոսկեպարում հավաքի ժամանակ հայտարարեց՝ Ոսկեպարը մեզ համար պիտի դառնա և արդեն դարձել է Հաղթանակի խորհրդանիշ։
«Ոսկեպարը մեծ խորհրդի արտահայտում է դարձել։ Այն պիտի դառնա և դարձել է խորհրդանիշ՝ Հաղթանակի խորհրդանիշ»,- ասաց Սրբազանը։
Նրա խոսքով՝ Ոսկեպարցիները, տավուշցիներն իրենց կամքով ու վճռականությամբ են փաստում՝ հաղթանակ կարելի է ձեռք բերել՝ չընկրկելով, հոգեպես կուռ մնալով ու ճշմարտությանը հավատալով։
Բագրատ Սրբազանն անդրադարձավ նաև ՀՀ գործող իշխանությունների հավաստիացումներին, թե իրենք ՀՀ տարածքից «ոչ մի միլիմետր չեն զիջելու»՝ հիշեցնելով՝ հազարավոր քառակուսի կիլոմետրեր արդեն իսկ զիջել են, Արցախը՝ հանձնել, պատրաստվում են նոր տարածքներ հանձնելու։
«Ես ընդամենը փաստ եմ արձանագրում․ 2021 թվականին անյ ճանապարհի վրա (Տավուշում-խմբ․), որի մասը, ինչպես իրենք են ասում, «մերը չէ», «Հայաստանինը չէ», պիտի հանձնվի, ՀՀ այդ ժամանակվա գործող ղեկավար, վարչապետի թեկնածուն (Ն․ Փաշինյանը -խմբ․) ոսկեպարցիներին ասե՞լ է, որ այս տարածքները պետք է հանձնվեն։ Ոսկեպարցինե՛ր, ձեզ ասվե՞լ է՝ գնացեք, ինձ ընտրեք, դուք ձեր գործն արեք, ես էլ իմը կանեմ։ Դուք ազնվորեն արել եք այդ քայլը։ Անցել է ընդամենը 3 տարի, և նույն մարդը այստեղ՝ Ոսկեպարում եկել և ասել է՝ դուք ձեր գործն արեցի՞ք, ես էլ իմ գործն եմ անում․ էս տարածքները պիտի հանձնվեն։ Եթե ոչ, պատերազմ կինի։ Եթե հանձնենք, չեմ երաշխավորում, որ պատերազմ չի լինի, եթե չհանձնենք, չեմ երաշխավորում, որ պատերազմ չի լինի։ Հիմա սա սու՞տ է, կեղծիք ու խաբեությու՞ն է, թե՞ ոչ։ Հարց եմ տալիս ձեզ։ Ինչպե՞ս կարող է երկրի ղեկավարը գալ ու ահաբեկել սեփական ժողովրդին։ Նշանակում է՝ մենք իշխանություն չունենք»,- ասաց Բագրատ Սրբազանը՝ դիմելով ոսկեպարցիներին։
Քաղաքացու քվեն ուրացած իշխանության ստի մասին խետք է անընդհատ խոսվի, հավելեց Տավուշի թեմի առաջնորդը։
«Ինչքան ուզում եք՝ մեղադրեք, իբրև մենք քաղաքականությամբ ենք զբաղվում․ ես խոսում եմ որպես այս շրջանի հոգևոր առաջնորդ։ Մենք զբաղվում ենք մեր ժողովրդի կյանքով՝ ճշմարտության և արդարության համար։ Եթե սրանից ավելի մեծ ու վեհ արժեք կա որևէ մեկի կյանքում, թող ասի անկեղծ։ Սա՛ է իրականությունը։ Եվ ինչքան ուզում եք՝ սևացրեք, ինչ ուզում եք՝ ասեք մեզ, դրանից ճշմարտությունը չի փոխվում, և ձեր հանցանքը չի փոխվում։ Ձեր սուտը դրանից չի փոխվում։ Բացարձակ»,- ընդգծեց Բագրատ Սրբազանը։
12:09
11:38
10:49
10:26
23:47
23:33
23:09
22:43
22:32
22:23
18:45
18:33
18:20
17:34
16:35
16:14
15:55
15:45
15:23
14:58
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02