«Հրապարակ» թերթը գրում է. «Հայաստանը կարեւորում է Հայաստանի ու Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների շարունակական շփումները, բայց Սերդար Քըլըչ-Ռուբեն Ռուբինյան առաջիկա հանդիպման վերաբերյալ թուրքական կողմի հետ կոնկրետ պայմանավորվածություն դեռ չունի՝ «Հրապարակի» հարցին ի պատասխան հայտնում են ԱԳՆ-ից։ Մենք հետաքրքրվել էինք, թե երբ է նախատեսվում Սերդար Քըլըչի այցը Հայաստան, ինչ օրակարգով է թուրք պաշտոնյան պատրաստվում Հայաստան ժամանել, եւ արդյո՞ք Թուրքիայի հատուկ բանագնացի այցելության օրակարգում ներառված է տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման հարցը։ «Հայաստանը շարունակում է կառուցողական ներգրավվածություն ունենալ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում եւ կարեւորում է հատուկ ներկայացուցիչների շարունակական շփումները: Ներկայում Հայաստանի եւ Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների միջեւ առկա չէ հանդիպում անցկացնելու վերաբերյալ կոնկրետ պայմանավորվածություն եւ համաձայնեցված օրակարգ»,- նշված է ԱԳՆ պատասխանում։ Հիշեցնենք, որ ավելի վաղ Ռուբեն Ռուբինյանը հայտարարել էր, որ հայկական կողմն ընդունել է Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչի առաջարկը՝ երկու երկրների հատուկ ներկայացուցիչների հաջորդ հանդիպումը Երեւանում անցկացնելու վերաբերյալ, որը հնչել էր Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակում։ Հայ-թուրքական գործընթացին օրեր առաջ անդրադարձել էր նաեւ ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը՝ նշելով, որ Եվրամիությունն աջակցում է Հայաստան-Թուրքիա գործընթացին, եւ հույս հայտնելով, որ բանագնացները մոտ ապագայում կհանդիպեն»: Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
18:44
18:22
18:01
17:35
17:17
17:07
16:55
16:47
16:29
16:12
15:45
15:23
15:06
14:46
14:22
14:03
13:46
13:22
13:03
12:42
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | 31 | |||
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32
09:16
09:01
09:01
09:45
09:34
09:18
09:02
09:56
09:42
09:33
09:02
09:56
09:42
09:34