«Մայր Հայաստան» ժողովրդական շարժման հայտարարություն է տարածել Սամվել Վարդանյանի դեմ իրականացված հանցագործության փաստով, որում ասվում է․
««Մայր Հայաստան» ժողովրդական շարժումը խստորեն դատապարտում է քաղաքացի Սամվել Վարդանյանի դեմ իշխանության կողմից իրականացված քստմնելի արարքը: Իշխող ՔՊԿ-ական պատգամավորի հետ տեղի ունեցած միջադեպից հետո Վարդանյանին ձերբակալել են, ոստիկանական մեքենայով ուղեկցել դեպի ՁՊՎ, որի ընթացքում նրան դիմակավորված անձինք ծեծի, նվաստացման և խոշտանգման են ենթարկել: «Ժողովրդավարության բաստիոն» հռչակված Հայաստանում սա աննախադեպ է, կոպտագույն ձևով խախտում է մարդու հիմնարար իրավունքները և ի ցույց դնում իշխանության ղեկին հայտնվածների դեգրադացման աստիճանը: Մենք համոզված ենք, որ նման սարսափելի հանցագործությունը չէր կարող տեղի ունենալ առանց իշխանության վերին օղակի գիտության կամ հրահանգի: Դա վկայում է այն մասին, որ գործող ռեժիմն այլասերվել է բացարձակ ձևով ու, հանուն իր իշխանության պահպանման, ձևավորել է բանդիտական համակարգ՝ պատրաստ լինելով պատերազմ հայտարարել բոլոր այն ՀՀ քաղաքացիներին, ովքեր չեն կիսում իրենց տեսակետները և դիմադրում են հայրենիքը թշնամուն հանձնելու պարտվողական քաղաքականությանը: Փաշինյանական իշխանությունն իրավապահ համակարգին ու, մասնավորապես, ոստիկանական ուժերին դրդում է համատեղ հանցագործության, ապօրինության դաշտ է մտցնում պետական մարմիններին՝ այդպիսով «մահապարտ» դարձնելով նրանց: Եթե իրավապահ համակարգը դույզն-ինչ դեռ գործում է իրավական դաշտում, ապա պարտավոր է անմիջապես քրեական գործ հարուցել, գտնել հանցագործներին ու պատժել օրենքի ողջ խստությամբ: Միջազգային հանրությանը, իրավապաշտպան կազմակերպություններին, ժողովրդավարական արժեքների ջատագով ներկայացողներին կոչ ենք անում հստակ ու հասցեական գնահատական տալ Սամվել Վարդանյանի դեմ իրականացված աղաղակող հանցագործությանը: Մենք տեղի ունեցածի քաղաքական պատասխանատու ենք համարում իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ»:
16:34
16:09
15:45
15:27
15:03
14:52
14:35
14:21
14:03
13:45
13:33
13:15
12:56
12:42
12:32
12:29
12:02
11:46
11:23
11:07
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34