ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ապրիլի 17-ին ընդունել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության (L`OIF) Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի ֆրանսախոս տարածաշրջանային կենտրոնի (CREFECO) տնօրեն Էմմանուել Սամսոնին: Հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը:
Ինչպես տեղեկացրին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից, ողջունելով հյուրին՝ Ժաննա Անդրեասյանը կարևորել է համագործակցությունը Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության, մասնավորապես՝ Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի ֆրանսախոս տարածաշրջանային կենտրոնի հետ համագործակցությունը՝ ուղղված ֆրանսերենի ուսուցիչների վերապատրաստմանը և ֆրանսերենի ուսուցմանը:
Նշվում է, որ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունը Հայաստանին է վստահել Ֆրանկոֆոնիայի միջազգային 10-րդ մարզամշակութային խաղերի անցկացումը, որը, ըստ նախարարի, շատ կարևոր ու պատասխանատու հանձնառություն է Հայաստանի համար:
«Ֆրանկոֆոնիայի միջազգային խաղերի շրջանակում մշակույթի և սպորտի ոլորտներին առնչվող միջոցառումների կազմակերպումից բացի, պետք է նաև էապես բարելավենք մեր երկրում ֆրանկոֆոն միջավայրը»,- ասել է Ժաննա Անդրեասյանը՝ կարևորելով Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի ֆրանսախոս տարածաշրջանային կենտրոնի հետ համագործակցությունը՝ ուղղված հատկապես Հայաստանում ֆրանսերենի մակարդակի բարձրացմանը և բարելավմանը:
Ժաննա Անդրեասյանի տեղեկացմամբ՝ ավելացել են ֆրանսերենի խորացված ուսուցում իրականացնող ուսումնական հաստատությունները. այս պահին ծրագրում ներառված է 18 դպրոց: Համագործակցության խորացման համատեքստում Ժաննա Անդրեասյանը կարևորել է ֆրանսիական կողմի աջակցությունը դասագրքերի և ուսումնական նյութերի ստեղծման ուղղությամբ՝ հատկապես հանրակրթական պետական նոր չափորոշչի ներդրմամբ պայմանավորված:
Ըստ աղբյուրի՝ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի ֆրանսախոս տարածաշրջանային կենտրոնի տնօրեն Էմմանուել Սանսոնը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և կարևորել Հայաստանի ակտիվ դերակատարությունը Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունում: Նրա խոսքով՝ Հայաստանը բազմիցս արտահայտել է իր հավատարմությունը Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գաղափարներին ու արժեքներին:
ՀՀ ԿԳՄՍ նախարարության տեղեկացմամբ՝ Էմմանուել Սանսոնը նշել է, որ CREFECO-ն պատրաստակամ է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության միջոցով կազմակերպել ֆրանսերենի ուսուցիչների վերապատրաստման դասընթացներ, ինչպես նաև աջակցել ուսումնական նյութերի ստեղծման հարցում:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր՝ պատրաստակամություն հայտնելով հարաբերությունների խորացման և ֆրանսերենի զարգացմանն ուղղված համատեղ այլ նախաձեռնությունների իրականացմանը:
18:44
18:22
18:01
17:35
17:17
17:07
16:55
16:47
16:29
16:12
15:45
15:23
15:06
14:46
14:22
14:03
13:46
13:22
13:03
12:42
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | 31 | |||
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32
09:16
09:01
09:01
09:45
09:34
09:18
09:02
09:56
09:42
09:33
09:02
09:56
09:42
09:34