«Նոր ուժ» ռեֆորմիստական կուսակցության նախաձեռնող խմբի հայտարարությունը․
«Պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ տեղի ունեցած միջադեպի պատճառով ձերբակալված քաղաքացի Սամվել Վարդանյանի խոշտանգման մասին տեղեկությունները խոր մտահոգության տեղիք են տալիս։ Մանավանդ, որ արդեն մեկ օրից ավելի ՆԳՆ-ից կամ այլ իրավապահ կառույցից ոչ մի պաշտոնական մեկնաբանություն դրանց վերաբերյալ չկա։
Կարելի կլիներ հուսալ, թե իրավապահները արդար քննություն կապահովեն ինչպես քաղաքացուն խոշտանգելու, այնպես էլ՝ հանրային տրանսպորտում նրա մասնակցությամբ միջադեպի հարցում, եթե քաղաքական հրահանգի մասին վկայող անհերքելի ապացույցներ չլինեին։ Հիշեցնենք՝ անմիջապես այն բանից հետո, երբ սոցցանցերում տարածվեցին իշխանական պատգամավոր Ասլանյանի մասնակցությամբ միջադեպի կադրերը, տարբեր ռանգի ՔՊ-ականներ, սկսած քաղաքացու վրա թքող ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանից, շտապեցին «ամենախիստ» պատիժը պահանջել իրավապահներից, միանգամից նշանակելով ե՛ւ միջադեպի մեղավորին, ե՛ւ «պատվիրատուներին», իսկ վարչապետի ընտանիքի հետ կապված դեղին մամուլն անգամ սկսեց ֆիզիկական հաշվեհարդարի, ընդհուպ մինչեւ սպանության կոչեր տարածել։
Վերջին շրջանում ընդդիմախոսների դեմ վերբալ եւ ֆիզիկական ագրեսիայի բազմաթիվ դրսեւորումները՝ ոստիկանական բռնությունները, մանր ու մեծ իշխանիկների լկտի բառապաշարը եւ իշխանամերձ մամուլի ապատեղեկատվական արշավները սովորական երեւույթ են դարձել։ Գումարելով դրանց այս վերջին միջադեպը, կարելի է վստահաբար պնդել, որ Նիկոլ Փաշինյանի ՔՊ կուսակցությունը, իր վարկանիշի անկմանը զուգահեռ, ավելի է խստացնելու ընդդիմադիրների նկատամբ բռնաճնշումները, իսկ իրավապահ համակարգը ավելի ու ավելի է վերածվելու ՔՊ կամայականությունները իրագործող բութ գործիքի։ Ուստի, կոչ ենք անում Հայաստանի իրական ընդդիմադիրներին՝ համախմբվելու այս անօրինությունների դեմ եւ վերջ դնելու ստի, կեղծիքի, իսկ հիմա արդեն՝ բռնության վրա հիմնված այս իշխանությանը»։
23:14
18:42
18:33
16:45
12:09
11:38
10:26
23:47
23:33
23:09
22:43
22:32
22:23
18:45
18:33
18:20
17:34
16:35
16:14
15:55
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02