Այսօր ազատ խոսքի արտահայտման հերթական դեպքով ուզում են մարդուն կալանավորել։ Այս մասին այսօր՝ ապրիլի 17-ին, դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։
«Սովորական դեպք չէր, որ քաղաքացին օրենք է խախտել, ու նրան կալանավորելու որոշում են կայացնում։ Փաստորեն մարդու դատարանից դուրս մարդու նկատմամբ հաշվեհարդար են տեսել։ Այսինքն՝ ՔՊ-ն հավաքվել է, որոշել է դատավճիռը, Ալեն Սիմոնյանն էլ հրապարակել է դատավճիռը։ Իշխանություն թե ինչ դեմք ունի, դա մենք գիտենք, բայց այդ հրամաններն էլ են կատարողները մարդիկ չէ՞, երեկոյան որ գնացել են տուն՝ ծնող, երեխա, կին ունե՞ն, դա անողներն ինչ ասել, իրե՞նք էլ են հայրենիքի կենացը խմում, ազնվության կենացը խմում»,- նշեց Վարդանյանը։
Նրա խոսքով՝ իշխանությունը ուզում է Ոստիկանությանը իր հանցանքի հանցակիցը դարձնել․ «Սամվել Վարդանյանը հիմա ուղերձ է հանրությանը․ տեսեք՝ ձեզ հետ ինչ կկատարվի, եթե համարձակվեք երկիրը կործանման տարած ուժի ներկայացուցչին գնահատական տալ։ Եթե մարդը օրենք է խախտել, ապա նա դատարանի որոշմամբ պետք է պատժվի, բայց նրա հետ տեղի է ունեցել ծեծ ու նսեմացում՝ պետական վերահսկողության տակ գտնվելու պայմաններում»։
Նշենք, որ այժմ դատարանը քննում է ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյան հետ տեղի ունեցած միջադեպի մասնակից Սամվել Վարդանյանի խափանման միջոց կալանքն ընտրելու մասին քննիչի միջնորդությունը։ Սամվել Վարդանյանին առաջադրած մեղադրանքը լրացվել է, նա մեղադրվում է ոչ միայն խուլիգանության, այլ նաև քաղաքական հիմքով թշնամանք, անհանդուրժողականություն հրահրելու մեջ։
Հիշեցնենք, որ ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանի հասցեին հասարակական տրանսպորտում վիրավորական արտահայտություններ հնչեցրած Սամվել Վարդանյանի փաստաբաններ Ռուբեն Մելիքյանն ու Վարազդատ Հարությունյանը հայտարարել էին, որ դիմակավորված անձինք ծնկի են բերել Սամվելին, թքել նրա վրա, սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցրել։ Ի դեպ, փաստաբանները հայտարարել են, որ Սամվելին ծեծելու դեպքը նախապես ծրագրված է եղել, որի պատվիրատուն էլ եղել ՔՊ-ն։
12:09
11:38
10:49
10:26
23:47
23:33
23:09
22:43
22:32
22:23
18:45
18:33
18:20
17:34
16:35
16:14
15:55
15:45
15:23
14:58
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02