Թեհրանը կվերանայի իր միջուկային դոկտրինը, եթե Իսրայելը սպառնա հարվածել Իրանի միջուկային օբյեկտներին, հայտարարել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի միջուկային պաշտպանության և անվտանգության ստորաբաժանման հրամանատար Ահմադ Հաքթալաբը։
«Եթե կեղծ Սիոնիստական ռեժիմը փորձի ճնշում գործադրել մեզ վրա՝ սպառնալով հարված հասցնել միջուկային օբյեկտներին, ապա հավանական է, որ Իրանի Իսլամական Հանրապետության միջուկային դոկտրինն ու քաղաքականությունը վերանայվեն, իսկ երկիրը չպահպանի նախկինում տված հավաստիացումները»,- նրա խոսքերն է մեջբերել ISNA գործակալությունը։
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի միջուկային պաշտպանության և անվտանգության ստորաբաժանման հրամանատարը հայտարարել է նաև, որ Իրանը հստակ գիտի իսրայելական «միջուկային կենտրոնների» գտնվելու վայրը և պատրաստ է ոչնչացնել դրանք, եթե հրեական պետությունը պատասխան գործողություն ձեռնարկի Իրանի հրթիռային հարվածներին, որոնք հետևել էին Իսրայելի կողմից Դամասկոսում իրանական հյուպատոսությանը հասցրած ավիահարվածներին։
«Սիոնիստական թշնամու միջուկային կենտրոնների գտնվելու վայրը հայտնի է, և մենք մեր տրամադրության տակ ունենք անհրաժեշտ տեղեկատվությունը՝ բոլոր թիրախների մասին. ի պատասխան նրանց հնարավոր գործողությունների՝ մենք պատրաստ ենք հզոր հրթիռներ արձակել՝ այդ թիրախները ոչնչացնելու համար»,- ասել է Ահմադ Հաքթալաբը։
18:08
17:47
17:35
17:05
16:46
16:34
16:14
15:47
15:33
15:16
15:02
14:44
14:35
14:23
14:06
13:47
13:35
13:17
13:05
12:58
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:45
09:32
09:23
09:15
09:02
10:06
09:53
09:46
09:35
09:24
09:13
09:01
09:25
09:14
09:02
09:58
09:45
09:34
09:26
09:13
09:02
09:02
09:45
09:35
09:27
09:12
09:01
09:45
09:34
09:26
09:14
09:02
10:05
09:53
09:45
09:34
09:26
09:13
09:01
09:56
09:34
09:26
09:15
09:02
09:56
09:46
09:34
09:23
09:14
09:02