Հաստատվում են տեղեկությունները, որ Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին։ Karabakh Records-ը X-ի իր էջում՝ հրապարակել է արբանյակային լուսանկարները, ինչպես նաև ադրբեջանական տելեգրամյան ալիքի տեսանյութը, ըստ որի՝ Շուշիի հայկական Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին հողին է հավասարեցվել։ Ըստ ավելի վաղ հրապարակումների՝ հայկական եկեղեցին քանդվել է 2024 թ-ի փետրվարին։ Caucasus Heritage Watch-ը X-ի էջում ևս ահազանգում է, որ Բաքուն հիմնահատակ ավերել է հայկական եկեղեցին։ «2023 թվականի դեկտեմբերի 28-ից մինչև 2024 թվականի ապրիլի 4-ն ընկած ժամանակահատվածում ավերվել է Շուշիի 177-ամյա հուշարձան Սբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին։ Սա Ադրբեջանի կողմից 2021 թվականի դեկտեմբերի Արդարադատության միջազգային դատարանի հրամանի կոպտագույն խախտում է»,-ասվում է գրառման մեջ։ Կանաչ ժամը (Կանաչ, որովհետև ժամանակին եկեղեցու գմբեթները կանաչ էին ներկված) կառուցվել է 1818 թվականին նախկին Ղարաբաղցոց փայտյա եկեղեցու փոխարեն: Գեղեցիկ և լավ պահպանված եկեղեցին՝ ներդաշնակորեն վեր խոյացող գմբեթի և մատուռի շնորհիվ տեսանելի էր քաղաքի բոլոր հատվածներից, այն կառուցվել է քաղաքի հյուսիսիային հատվածում: 20-րդ դարի 20-ական թվականներին` խորհրդային կարգերի հաստատվելուն պես, ի թիվս մյուս եկեղեցիների, իր գործունեությունը դադարեցնում է նաև Կանաչ ժամը: Մինչև Շուշիի ազատագրումը եկեղեցին ադրբեջանցիների կողմից ծառայել է որպես առողջարանային համալիրի մի մաս: Եկեղեցին սկսել է կրկին գործել Արցախյան թեմի կազմավորումից հետո՝ 1995 թվականի փետրվարի 23-ից՝ սրբոց Վարդանանց տոնին: Պատերազմի ավարտից հետո եկեղեցին մի քանի անգամ վերանորգվել էր: Բարեկարգվել էր եկեղեցու տարածքը, կառուցվել էին հովվատունը, գրատունը, ժողովատեղին: 2022թ. հուլիսին Արցախի պատմական միջավայրի պահպանության պետական ծառայությունն ահազանգել էր, որ Կանաչ ժամ եկեղեցին ամբողջովին ավերվել է ադրբեջանցիների կողմից։ Ծառայությունը հայտնել էր, որ այն վերանորոգման անվան տակ վերածվում է ուղղափառ եկեղեցու։
16:34
16:09
15:45
15:27
15:03
14:52
14:35
14:21
14:03
13:45
13:33
13:15
12:56
12:42
12:32
12:29
12:02
11:46
11:23
11:07
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34