24News-ի տեղեկությունների համաձայն՝ ապրիլի 6-ին՝ գիշերը 03։00-ի սահմաններում, Երևանի կենտրոնում տեղակայված «Գարդեն» գարեջրատան տարածքում ծեծկռտուք է տեղի ունեցել, մասնակիցների թվում է եղել վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի օգնական Արման Անդրիասյանը, որն առավել հայտնի է «Մոշիկ» մականվամբ։
Վերջինս իր ընկերոջ՝ Գևորգ Հովհաննիսյանի հետ, վիճաբանել են Վահագն Հակոբյանի, Հովսեփ Հակոբյանի և Սամվել Հովհաննիսյանի հետ։
24News-ին հասած տեղեկությունների համաձայն՝ Արայիկ Հարությույանի օգնականն ու ընկերը եղել են ալկոհոլ օգտագործած վիճակում և իրենց պահել են ոչ պատշաճ , ինչից հետո էլ անցորդները նրանց նկատողություն են արել, վերջիններիս հետ եղել են նաև կանայք։ Վեճը վերածել է ծեծկռտուքի, Անդրիասյանը հասցրել է «մի քանի մուշտի» ուտել։ Դրանից անմիջապես հետո, ըստ մեր տեղեկությունների, Արման Անդրիասյանը հաղորդում է ներկայացրել ՆԳՆ ոստիկանության Կենտրոնի բաժին և հայտնել, որ իրեն ծեծի են ենթարկել և որպես պատճառաբանություն նշել, որ միմյանց նայելու շուրջ առաջացած վեճից հետո անծանոթ 3 անձիք ծեծի են ենթարկել իրեն և իր ընկերոջը։ Վիճաբանության ընթացքում մի քանի անգամ Անդրիասյանը նշել է, որ ինքը Կառավարության աշխատակից է։ Թվում է, թե ժողովրդավար երկրում ի՞նչ կապ ունի, թե որ հաստատության աշխատակից ես, եթե հայհոյել ես, պետք է պատասխան տաս, բայց արի ու տես, որ Կառավարության այդ աշխատակցի համար անգամ իրավական համակարգի կենտրոնական ապարատն է շատ արագ իրար խառնվել։
Քննչական կոմիտեի խոսնակ Գոռ Աբրահամյանը հայտնել է, որ հաղորդման առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակներում կատարված քննչական և վարութային գործողությունների արդյուքնում առերևույթ հանցավոր արարքներ կատարած անձանց ինքնությունը պարզվել է։
«Ձեռք բերված փաստերի հիման վրա նրանց՝ այսինքն 3 անձի ներկայացվել է մեղադրանք ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (խմբի կազմում խուլիգանություն կատարելը) և 195-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (խմբի կազմում ֆիզիկական ներգործություն կատարելը)»,-հայտնել են ՔԿ-ից։
18:44
18:22
18:01
17:35
17:17
17:07
16:55
16:47
16:29
16:12
15:45
15:23
15:06
14:46
14:22
14:03
13:46
13:22
13:03
12:42
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | 31 | |||
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32
09:16
09:01
09:01
09:45
09:34
09:18
09:02
09:56
09:42
09:33
09:02
09:56
09:42
09:34