Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 5-ին շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի հանրապետական կուսակցության Կանանց խորհրդի «Հայաստան-25. աշխարհը և կանայք» թեմայով համաժողովի մասնակիցներին:
Ուղերձում ասված է.
«Համաժողովի հարգելի՛ մասնակիցներ,
Ողջունում եմ բոլորիդ և շնորհավորում այս կարևոր միջոցառման մեկնարկի կապակցությամբ:
Մեր ժողովրդի ողջ պատմության ընթացքում հայ կինը միշտ եղել է հարազատ օջախի և ընտանիքի խորհրդանիշը, ազգային ավանդույթների պահպանման, մատաղ սերնդի հայեցի դաստիարակության կարևորագույն գրավականը: Անհնարին է պատկերացնել ժողովրդի հարատևումը, մեր հաղթանակները, սեփական ուժերի նկատմամբ հավատքն ու լավատեսությունն առանց այս արժեքների:
Այսօր էլ հայ կանայք ակտիվորեն ներգրավված են հասարակական-քաղաքական կյանքում, շոշափելի դերակատարություն ունեն պետականաշինության, հայրենիքի պաշտպանության, կրթության, դաստիարակության և պետության կենսագործունեության բոլոր ոլորտներում: Դա մեծ ձեռքբերում է, որը նաև պետության բնականոն զարգացման, քաղաքակիրթ աշխարհի մաս կազմելու անհրաժեշտ պայման է:
Քաղաքական և հասարակական ակտիվությամբ հատկապես աչքի է ընկնում Հայաստանի հանրապետական կուսակցության Կանանց խորհուրդը, և այս միջոցառման անցկացումը դրա վառ ապացույցներից է:
Համաժողովի ժամանակ քննարկվելիք թեմաները կարևոր են ու հրատապ, և ողջունելի է, որ ձեր աշխատանքներին մասնակցում են նաև Արցախի քաղաքական և հասարակական դաշտը ներկայացնող կանայք:
Մաղթում եմ բոլորիդ արդյունավետ աշխատանք, հաջողություններ կյանքում և ձեր գործունեության մեջ»:
16:29
16:12
15:57
15:38
15:21
15:03
12:45
12:35
12:16
10:25
10:06
09:44
09:18
09:02
00:00
00:00
12:10
12:03
11:49
11:05
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47