ՀՀ իշխանությունները միանգամից սահմանագծում են իրականացնում, մինչդեռ պետք էր այն իրականացնել սահմանազատումից հետո։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Սեյրան Օհանյանը։
Պատգամավորը նշեց, որ այս գործընթացն իր մեջ պարունակում է վտանգներ։
«Այստեղ չեն նշվում այն սկզբունքները ,որոնց շուրջը պետք է իրականացվեն այդ ողջ գործընթացքը։ Սկզբունքներից կարևորն այն է, որ ապագա սահմանները չեն կարող հանդիսանալ հետագա լարվածության, սադրանքների և ապակայունացման առիթ։ Այդ առումով, եթե ուզում ենք, որ դա չլինի, ապա առաջին հերթին Ադրբեջանը պետք է դուրս գա այն տարածքներից, որոնք զբաղեցրել է ՀՀ տարածքում՝ ավելի քան 200 քառ․կմ։ Երկրորդը, ՀՀ օրենսդրության համաձայն տվյալ հատվածներում այն իրավունքներն են , որոնցից օգտվում են սահմանային բնակավայրերի մեր քաղաքացիները՝ տարածքների, արոտավայրերի, ջրաղբյուրների և այլն։Այս ամենից հետո միայն իրականացվում է սահմանների գծում»,- ասաց նա։
Օհանյանը հիշեցրեց, որ ապրիլի 19-ի հայտարարության մեջ նշված է ժամկետ՝ մինչև մայիսի 15-ն ավարտել սահմանազատումը և անցնել սահմանագծման։
«Ես և դուք,եթե իրար մեջ վեճ ունենք, կարո՞ղ ենք ասել՝ այդ վեճը երբ կավարտվի։ Առավել ևս երկու պետությունների մեջ։ Ինչո՞ւ այդքան հապճեպ»։
12:09
11:38
10:49
10:26
23:47
23:33
23:09
22:43
22:32
22:23
18:45
18:33
18:20
17:34
16:35
16:14
15:55
15:45
15:23
14:58
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02