Հայոց ցեղասպանության հիշատակի օրը՝ ապրիլի 24-ին, Մատենադարանում ցուցադրության է ներկայացվել «Մատյան մարդասիրաց» ձեռագիրը: Ցուցադրվող էջը «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության և մրցանակի ոգեշնչման աղբյուր, Հայոց ցեղասպանությունը վերապրած Ավրորա Մարդիգանյանին նվիրված հուշակոթողի վավերագրումն է, որն ամփոփում և ամբողջացնում է «Մատյան մարդասիրաց» բացառիկ ձեռագիրը: Երևանում Ավրորա Մարդիգանյանին նվիրված հուշակոթողի բացումը նախատեսվում է մինչև տարեվերջ, իսկ մինչ այդ հուշակոթողի էսքիզն արդեն ներկայացված է «Մատյան մարդասիրաց» ձեռագրում, որը կցուցադրվի Մատենադարանի Քարտեզների սրահում մինչև 2024 թ. մայիսի 24-ը:
«Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի պատմությունը մարդկային բարոյական սխրանքների պատմություն է: Բավական է նշել Հովհաննես Հուսյան Վարդապետի անունը, որը Հայոց ցեղասպանության տարիներին հազարավոր ձեռագրերին զուգահեռ փրկել էր նաև բազում մարդկային կյանքեր: Նաև այս իմաստով է, որ Մատենադարանը համարվում է մարդասիրական արժեքների հաստատություն և խորհրդանիշ»,- ասել է Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանը: «Ամենևին պատահական չէ նաև, որ բացառիկ մի նախագիծ՝ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը, իր ստեղծման օրից իսկ որպես հիմնական գործընկեր էր ընտրել Մատենադարանը: Համատեղ նպատակի դրսևորում էր նաև «Մատյան մարդասիրաց» ձեռագրի ստեղծումը, որին մասնակից են նաև պատանիները: Ստեղծագործաբար յուրացնելով հումանիստական արժեքների կոնկրետ իրականացման պատմությունները, ճանաչելով բարոյական սխրագործությունները մարմնավորող անհատներին՝ նրանք կամա թե ակամա, գիտակցորեն թե անգիտակցաբար ձևավորում են աշխարհի օրինակելի քաղաքացու կերպար և յուրահատուկ բարոյական կոդեքս: Ուրախ ենք այս նախագծի հաջող ամփոփման համար և շնորհակալ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությանը՝ շուրջ մեկ տասնամյակ արդյունավետ համագործակցության համար»:
Սա առաջին ձեռագիրն է, որն ստեղծվել է Մատենադարանում 21-րդ դարում՝ պահպանելով հայ մատենագրության ավանդույթները: Այն ներկայացնում է «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության տարեգրությունը՝ ընդգծելով «Ավրորայի» հերոսների և դափնեկիրների մարդասիրական առաքելությունը: Ձեռագիրը պատմում է ոգեշնչող մարդասիրության, անձնվիրության և բացառիկ խիզախության մասին, ինչը ներկայացվում է յուրօրինակ պատկերազարդմամբ: «Ավրորայի» յոթ դափնեկիրների տիտղոսաթերթիկներն ու ամփոփիչ՝ Ավրորա Մարդիգանյանի հուշակոթողին նվիրված էջը նկարազարդել են Մատենադարանում գործող «Ծաղկելու արվեստ» մանրանկարչական ստուդիայի սաները:
Ավրորա Մարդիգանյանին նվիրված երախտագիտության հուշակոթող-քանդակը կխորհրդանշի նրա կյանքը՝ Ցեղասպանությունը վերապրելուց մինչև փրկություն: Քանդակի ետին հատվածում կլինեն կանայք գաղթի ճանապարհին և Ավրորան՝ նրանց հետ: Իսկ դիմային հատվածում կլինի Մարդիգանյանի կերպարը՝ նրանցից առանձնացած, փրկված և լուսավորված:
«Ոգեշնչված այդ խիզախ հայուհու պատմությամբ՝ ինձ համար պատիվ էր ստանձնել նրան նվիրված հուշակոթողը կերտելու գործը: Այս քանդակը զուտ մեկ անձի պատմության ներկայացում չէ, այն Ավրորա Մարդիգանյանի և Հայոց ցեղասպանության դժոխքով անցած յուրաքանչյուր հայի պատմության մասին է»,- ընդգծել է հուշակոթողի հեղինակ Վիգեն Ավետիսը: «Այն ստեղծելիս ես քանդակի մեջ ամբողջացրել եմ այդ փխրուն կնոջ և համաշխարհային պատմությունը: Հուշակոթողն ունի երկու կողմ՝ բառի բուն և փոխաբերական իմաստով: Մի կողմում Ավրորան է և այն դժոխքը, որի միջով անցան նա ու հայ ժողովուրդը, մյուս կողմում փրկության լույսն է: Ի վերջո, Ավրորայի պատմությունը նաև հույսի մասին է. նա կարողացավ փրկվել»:
16:34
16:09
15:45
15:27
15:03
14:52
14:35
14:21
14:03
13:45
13:33
13:15
12:56
12:42
12:32
12:29
12:02
11:46
11:23
11:07
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34