Քննչական կոմիտեի հատուկ հանձնարարություններով գլխավոր վարչությունում ամփոփվել են 2024թ. 3 ամիսների ընթացքում ՀՀ քննչական կոմիտեի ստորաբաժանումների կողմից կատարված աշխատանքները՝ այդ թվում նաև հանցագործությամբ պետությանը, համայնքներին, քաղաքացիական և իրավաբանական անձանց պատճառված վնասների հայտնաբերման և վերականգնման ուղղությամբ:
ՔԿ-ից մանրամասնում են՝ պարզվել է, որ 2024թ․ առաջին եռամսյակում նախաքննությունն ավարտված քրեական վարույթներով բացահայտված՝ պատճառված ընդհանուր գույքային վնասը կազմել է 6.246.018.000 ՀՀ դրամ, որից վերականգնվել է 5.043.265.000 ՀՀ դրամը կամ 80.7%-ը:
Մասնավորապես՝
Պետությանը պատճառված վնասը կազմել է 5.367.598.000 ՀՀ դրամ, որից նախաքննության փուլում վերականգնվել է 4.908.355.000 ՀՀ դրամը կամ 91.4%-ը:
Համայնքին պատճառված 9.840.000 ՀՀ դրամ վնասից վերականգնվել է 2.630.000 ՀՀ դրամը կամ 26.7%-ը:
Իրավաբանական անձանց պատճառված 216.987.000 ՀՀ դրամ վնասից վերականգնվել է 50.873.000 ՀՀ դրամը կամ 23.4%-ը:
Ֆիզիկական անձանց պատճառված 651.593.000 ՀՀ դրամ վնասից վերականգնվել է 81.407.000 ՀՀ դրամը կամ 12.4%-ը:
Բացի այդ, 2024թ․ մարտի 31-ի դրությամբ, անավարտ քրեական վարույթներով 2024թ. ընթացքում վերականգնվել է 7.361.033.000 ՀՀ դրամը, որից պետությանը՝ 7.246.241.000 ՀՀ դրամ, համայնքին՝ 3.050.000 ՀՀ դրամ, իրավաբանական անձանց՝ 9.010.000 ՀՀ դրամ և ֆիզիկական անձանց՝ 77.827.000 ՀՀ դրամը:
Այսինքն, 2024թ. ընթացքում ավարտված և անավարտ վարույթներով պատճառված գույքային վնասից վերականգնվել է ընդհանուր 12.404.298.000 ՀՀ դրամը, որից պետությանը՝ 12.154.596.000 ՀՀ դրամը:
Նշված 12.154.596.000 ՀՀ դրամից 8.498.766.000 ՀՀ դրամը վերականգնվել է Կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգության քննության գլխավոր վարչությունում քննված վարույթներով, զգալի վերականգնում են ապահովել նաև մյուս ստորաբաժանումները, հատկապես՝ ՀՀ ՔԿ հատուկ հանձնարարություններով գլխավոր վարչությունը:
Պետությանը պատճառված վնասի վերականգնման հիմնական արդյունքներն ապահովվել են ալկոհոլի, սննդամթերքի արտադրության, կառուցապատման և այլ ոլորտներում տարբեր մեխանիզմներով հարկերից խուսափելու դեպքերի բացահայտմամբ, դրանց կապակցությամբ ՀՀ քննչական կոմիտեում քննված քրեական վարույթներով իրականացված վարութային և ապացուցողական գործողությունների արդյունքում։
23:14
18:42
18:33
16:45
12:09
11:38
10:26
23:47
23:33
23:09
22:43
22:32
22:23
18:45
18:33
18:20
17:34
16:35
16:14
15:55
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02