Ապրիլի 25-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանն ընդունել է Սիրիայի Ժողովրդական ժողովի նախագահի տեղակալ Մուհամեդ Ակրամ Ալ-Աջլանիի գլխավորած պատվիրակությանը, որը Հայաստան էր ժամանել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին նվիրված միջոցառմանը մասնակցելու նպատակով: Այդ մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից: ԱԳ նախարարի տեղակալը գոհունակությամբ արձանագրել է երկու երկրների միջև առկա համագործակցության մակարդակը և՛ երկկողմ և՛ բազմակողմ հարթակներում՝ հիմնված հայ և սիրիացի ժողովուրդների միջև դարավոր բարեկամության վրա: Այս համատեքստում ընդգծվել է բարձրաստիճան փոխայցելությունների դինամիկայի պահպանման կարևորությունը: Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նախորդ տարվա սեպտեմբերին Սիրիայում ավերիչ երկրաշարժից հետո ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի` Սիրիա կատարած այցին և Հայաստանի կողմից սիրիացի ժողովրդին տրամադրված մարդասիրական օգնությանը: Հանդիպման ընթացքում զրուցակիցները մտքեր են փոխանակել Հարավային Կովկասի և Մերձավոր Արևելքի տարածաշրջաններում անվտանգային իրավիճակի շուրջ` նշելով, որ երկու տարածաշրջաններում կայունության հաստատումը լրացուցիչ խթան կհանդիսանա Հայաստան-Սիրիա փոխգործակցության ընդլայնման համար:
11:12
10:45
10:19
10:03
21:07
19:03
18:52
18:35
18:17
18:03
14:19
14:06
13:42
13:28
13:13
10:54
10:45
10:19
10:02
15:51
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03